f

Անկախ

Ինչ կորոշի վարչապետ կոչեցյալը, ինձ չի հետաքրքրում․ Իշխանյան


Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին վերջապես հանձնվեց «բռնության կոչի» հոդվածով ծանուցագիրը, որով նա կանչվում է հարցաքննության՝ որպես վկա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ինչպե՞ս է լինում որ այս իշխանության դեմ խոսելը միշտ բռնության կոչ է։  Ի՞նչ սպասել, գուցե ամեն ինչ նաեւ հասնի ազատազրկման․ այս մասին MediaHub-ը զրուցեց Ավետիք Իշխանյանի հետ։

«Առաջադրված մեղադրանքով հարցաքննությունն ու հավանաբար դատաքննությունը ինչպիսի՞ն կլինեն, և ի՞նչ կորոշի վարչապետ կոչեցյալն, ինձ բացարձակապես չի հետաքրքրում»,- ասաց նա։ 

Վերջինս նշեց, որ շարունակելու է ամենասուր ձևով քննադատել և մոտենալ իր խոսքով «ազգադավ իշխանությունների հեռացմանը»։

«Ողջ, այսպես կոչված դատաիրավական համակարգը՝ ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն հանձնաժողով, դատախազություն, բարձրագույն դատական խորհուրդ, սահմանադրական դատարան, ինչպես նաև դատավորների գերակշիռ մասը գտնվում են վարչապետ կոչեցյալի գրպանում և հնազանդ կատարում են նրա հանձնարարությունները»,- շեշտեց նա։ 

Ըստ նրա՝ Հայաստանում արդեն 5 տարուց ավելի է, որ խոսել իրավական նորմերից, հարուցված քրեական գործերի մեջ փնտրել տրամաբանություն՝ ավելորդ զբաղմունք է։

«Այնպես որ, իմ անձի հանդեպ մեղադրանքը միայն ու միայն կապված է իմ դիրքորոշմամբ այսօրվա, այո՛, դավաճանական իշխանության նկատմամբ։ Եվ իմ խոսքի մեջ փնտրել «բռնության կոչ» նույնն է, թե որոշեին մեղադրել, օրինակ՝ հայրենիքի դավաճանության կամ բռնաբարության հոդվածներով»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Մարիաննա Արամյան

Ավետիք Իշխանյան քրեական հետապնդում Նիկոլ Փաշինյան Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին