f

Անկախ

«Ժողովուրդ». ԱԽ քարտուղարի դիզած ունեցվածքը


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հեղափոխությունից հետո բազմաթիվ հանրահավաքներ վարելով, ստացավ ամենացանկալի պաշտոնը։ 2018 թվականից այս պաշտոնը զբաղեցնելով՝ Արմեն Գրիգորյանը քիչ ունեցվածք չի դիզել։ Ուշագրավն այն է, որ 2018 թվականին, երբ նոր էր նշանակվել ԱԽ քարտուղարի պաշտոնին, աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը այդ տարվա ընթացքում կազմել է 14 մլն 105 հազար դրամ։ Այժմ, երբ գրեթե 5 տարի Գրիգորյանը պաշտոնավարում է, նրա միայն աշխատանքի վարձատրությունը կազմել է 21 մլն 909 հազար դրամ։

Ստացվում է, որ միշտ գործուղումների եւ կարեւոր հանդիպումների մեկնող Գրիգորյանի աշխատանքի վարձատրությունը գրեթե կրկնապատկվել է։ 2018 թվականին Գրիգորյանը անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն 2020 թվականի հաշվետու տարվա ընթացքում ձեռք է բերել նոր բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքերից մեկում։ Գրիգորյանը նախկինում մեքենա չի ունեցել, սակայն Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելուց հետո՝ հաջորդ տարի՝ հունվարին, նոր մեքենա է ձեռք բերել. 2019 թվականի հունվարի 22-ին գնել է Lexus մակնիշի մեքենա՝ արտադրված 2005 թվականին։ Նախկինում ընտրական խառնաշփոթների մեջ խառնված՝ Գրիգորյանը հարուստ կենսագրություն չունի։

Նա եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ։ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը, որին ներգրավված են եղել ավելի քան 1000 դիտորդներ։

2017 թվականի ապրիլին՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում, համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մասնակցել է Հայաստանում տեղի ունեցող Թավշյա հեղափոխությանը:

Այսպիսի կարճ գործունեություն ծավալած քարտուղարի բանկային հաշիվների մնացորդները 2022 թվականին կազմել են 1 մլն 685 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 27 մլն 454 հազար դրամ։

Ստացվում է, որ Գրիգորյանն էլ այն անտուն ՔՊ-ականներից է, որ հեղափոխությունից հետո նոր տուն գնեց եւ մեքենա ունեցավ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 18 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։ Նա ՊԵԿ-ից ստացել է 5 մլն 545 հազար դրամ, որը եկամտահարկի սկզբունքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար է։

Բացի սա, Գրիգորյանը վարկերը մարելուն ուղղել է 6 մլն 429 հազար դրամ։ Հավելենք նաեւ, որ Արմեն Գրիգորյանն այն հայտնի անցյալ ունեցող քաղաքական գործիչն է, ում չեն կարողանում պաշտոնից հեռացել։ ՔՊ-ում ժամանակ առ ժամանակ նրանից դժգոհություն է հասունանում, ապա՝ նույնքան արագ մարում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Արմեն Գրիգորյան ունեցվածք Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին