f

Անկախ

«Փաստ». Արդյո՞ք Հայաստանի իշխանությունների համար «վիճելի» է Ադրբեջանի դեմ սանկցիաների նպատակահարմարության հարցը


«Փաստ» օրաթերթը գրում է. «Որոշ ժամանակ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ հայ համայնքի հետ կազմակերպված հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, թե ինքը ավելի շատ ճնշում է բանեցրել Իլհամ Ալիևի նկատմամբ, քան Նիկոլ Փաշինյանը: Այս տեղեկությունը պաշտոնապես չհաստատվեց, բայց և չհերքվեց: Միայն իշխանական քարոզչամիջոցներն էին գտել այդ հանդիպման մասնակից ինչ-որ երիտասարդի, որը հայտարարել էր, թե Մակրոնը նման բան չի ասել: Հետո, անդրադառնալով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցին, Մակրոնն ինքն էր նշել, թե հիմա դրա «ժամանակը չէ»:

Ինչպես երևում է, նման կարծիքի են նաև Հայաստանի իշխանությունները: Բացի այն, որ ինչպես բազմաթիվ փորձագետներ են նշում, Հայաստանը բավարար աշխատանքներ չի տանում՝ հասնելու միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի սանկցիաներ կիրառելուն՝ վերջին կատարած ցեղասպան գործողությունների և այլ հանցագործությունների համար, տարբեր երկրների ներկայացուցիչներ սկսել են մատնացույց անել հենց Նիկոլ Փաշինյանին, որ նա չի ցանկանում հասնել պատժամիջոցների:

Ի մասնավորի, Հայաստանում Կանադայի առաջին ռեզիդենտ դեսպան Էնդրյու Թերները Կանադայի խորհրդարանի արտաքին գործերի և միջազգային զարգացման հանձնաժողովի կազմակերպած «Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների անվտանգություն» քննարկման ժամանակ, պատասխանելով Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հնարավորության մասին հարցին, ասել է, որ հենց Հայաստանում է վիճելի հարցը, թե այդ թեմայով քննարկումներ ծավալելու «համապատասխան ժամանակ» կլինի՞, թե՞ ոչ:

Սա բավական թափանցիկ ակնարկ է, և Հայաստանի իշխանությունները երևի թե պարտավոր են հստակ պատասխպանել՝ արդյո՞ք իրենք «վիճելի» են համարում Արդբեջանի դեմ սանկցիաների կիրառման անհրաժեշտության հարցը, և արդյո՞ք հիմա դա «ժամանակավրեպ» են համարում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան Ադրբեջան պատժամիջոցներ Հայաստան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին