f

Անկախ

Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «ջութակ» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր


2024 թվականին Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «ջութակ» մասնագիտությամբ։ Ավանդույթի համաձայն՝ մրցույթը մեկնարկում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Մրցույթը մեծ հեղինակություն է վայելում երաժշտական աշխարհում։ Ամեն տարի խաչատրյանական ստուգատեսին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից՝ պայքարելու դափնեկրի կոչման համար։ Մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների, ինչպես նաեւ աշխարհում է՛լ ավելի հանրայնացնել Խաչատրյանի արվեստը։

Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող 20-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը բաց է: Մասնակցության համար անհրաժեշտ է, որպեսզի երաժիշտներն ուղարկեն իրենց կատարմամբ տեսագրության (նվազագույնը 15 րոպե տեւողությամբ) մեկ կամ մի քանի ինտերնետային հղում: Տեսագրությունը պետք է լինի առանց խմբագրման եւ դադարների: Պետք է ներկայացնել մեկ կամ մի քանի ստեղծագործություն՝ գրված մենանվագ ջութակի կամ ջութակի եւ դաշնամուրի (նվագախմբի) համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. մարտի 1-ը:

Մրցույթի մասին այլ մանրամասների, ինչպես նաեւ դիմելու կարգին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղմամբ՝ https://khachaturian-competition.com/en ։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։ Երաժշտական այս խոշորագույն նախաձեռնությունն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

 

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ

Արամ Խաչատրյան Արամ Խաչատրյան մրցույթ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին