f

Անկախ

Հայաստանի դեմ ցանկացած ոտնձգություն լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար. Ժոզեպ Բորել


Մեր ուղերձն Ադրբեջանին հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա մեր փոխհարաբերությունների որակի համար։ Այս մասին Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ հայտնելով, որ անդրադարձ է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը շեշտել է՝ Բրյուսելը պետք է չափազանց զգոն լինի Հայաստանի ապակայունացման ցանկացած փորձի նկատմամբ՝ թե ներքին, թե արտաքին առումով։

 

 

«Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև  Եվրոպական խորհրդի նախագահի կողմից իրականացված աշխատանքի հիման վրա։ Մենք անհրաժեշտ ենք համարում խաղաղության պայմանագրի  կնքումը և պատրաստակամ ենք շարունակել մեր միջնորդական ջանքեր։ Մենք որոշել ենք հրավիրել Հայաստանի արտաքին գործերի նախարարին՝ մասնակցելու մեր նախարարական առաջիկա նիստերից մեկին»,- նշել է Բորելը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտնել է, որ քննարկվել են «Հայաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու, ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին աջակցելու, դիմադրողականության բարձրացմանը, անվտանգության ապահովմանն ու բարեփոխումների շարունակմանն օժանդակելու հարցերը»։

«Մենք  որոշել ենք ընդլայնել մեր առաքելությունը Հայաստանում՝ ընդլայնելով ծառայությունն ու պարեկների թիվը սահմանի զգայուն հատվածներում։ Մենք կուսումնասիրենք Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունն և Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակները»,- հայտնել է Բորելը։

Ժոզեպ Բորել Ադրբեջան Հայաստան Տեսանյութ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին