f

Անկախ

Հայերը դարեր շարունակ ապրել են Արցախում, դրա մասին լավ գիտեք․ Մամիջանյանը՝ ադրբեջանական պատվիրակին


«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի արձագանքը՝ Եվրոպական Խորհրդարանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամի ելույթին.

«Ինձ թվում էր՝ ամենինչ արդեն լսել եմ ու տեսել եմ, բայց լսել, թե ինչպես է Ադրբեջանի պատվիրակությունը փորձում ապացուցել, որ այն, ինչ հենց այս շենքում ընդունվել է Եվրոպական խորհրդարանի կողմից, սուտ է, ինձ համար նորություն էր։

Ադրբեջանի պատվիրակությունը կարդում է միջազգային դատարանի դատական որոշումը և մեկնաբանում այնպես, ինչպես ցանկանում է։ Սա նույնպես ինձ համար նորություն էր։

Ինչպես հասկացա, դուք (Ադրբեջանի պատվիրակությունը) սիրում եք թվային օրինակներով խոսել։ Ես էլ մի թիվ կասեմ։ Այն, ինչի մասին ես խոսելու եմ, տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ։ Միայն 60 մարդ մահացել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհին։ Եվ սա Ադրբեջանի ներկայացուցիչների պատկերացումներով տեղի է ունեցել ոչ թե այն պատճառով, որ այդ մարդկանց բռնի տեղահանել են, այլ որովհետև այդ մարդիկ ինքնակամ ցանկացել են տեղափոխվել։ Այսինքն, մարդկանց չեն ստիպել փախնել Հայաստան, բայց չգիտես ինչպես 60 մարդ զոհվում է այդ ճանապարհին։ Ես չեմ կարծում, որ այդ գործողությունը կամավոր որոշման արդյունք էր։

Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր «90-ականներին եկել են ապրելու Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում», ապա հիշեցնեմ, որ հայերը դարեր շարունակ են այդտեղ ապրել։ Եվ դուք (Ադրբեջանի պատվիրակությունը) դրա մասին հոյակապ գիտեք։

Ինչ վերաբերում է ՄԱԿ առաքելությանը... ես չեմ վախենա ասել, որ դա ամոթալի պատվիրակություն էր՝ բաղկացած ո՞ր երկրներից՝ Թուրքիա, Պակիստան՝ մի երկիր, որը պաշտոնապես չի ճանաչում Հայաստանը որպես պետություն, և այլն։

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի 4 բանաձևերին. կրկին հիշեցնեմ, որ այդ 4 բանաձևերը վերաբերում էին 90-ականների հակամարտությանը և ընդհանուր ոչինչ չունեն հակամարտության կարգավորման հետ, Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, ինչպես նաև Հայաստանը որևէ պարտավարություն չունի ՄԱԿ-ի այդ բանաձևերով՝ բացի մեկից՝ օգտագործել իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վրա՝ դադարեցնելու համար ռազմական գործողությունները։ Եվ Հայաստանն իր այդ պարտականությունը կատարել է:

Դուք (Ադրբեջանի պատվիրակությունը) խոսում էիք Ադրբեջանում մարդու իրավունքներից, սակայն ես կարող եմ գործընկերներին հետաքրքիր ընթերցանության նյութեր տրամադրել, որոնք կազմվել են ԱՄՆ Պետական դեպարտամենտի, Եվրոպական խորհրդարանի, եվրոպական այլ կառույցների կողմից, որոնցում գունագեղ ներկայացված է, թե Ադրբեջանում ինչ վիճակ է մարդու իրավունքների համատեքստում։

Խոսելով բռնի տեղահանվածներին Հայաստանի աջակցության մասին՝ նշեմ, որ այժմ ավելի քան 100.000 բռնի տեղահանված կա Հայաստանում։ Ես նույնիսկ չեմ ուզում ներկայացնել այդ ընտանիքների, երեխաների ողբերգությունը, որ այս պահին տեղի է ունենում։ Դուք (Ադրբեջանը) ավելի քան 9 ամիս շրջափակված էիք պահում Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, որից հետո ձեր կողմից իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 100.000 մարդ ստիպված էր բռնի տեղահանվել Հայաստան։ Ես կկրկնեմ այդ թիվը՝ ավելի քան 60 մարդ մահացել է այդ բռնի տեղահանման ճանապարհին։ Իհարկե, Ադրբեջանի պատվիրակությունը հիմա կրկին կգրանցվի՝ հավելյալ ելույթ ունենալու և նոր «փաստեր» ներկայացնելու համար, բայց այդպես կոչված փաստերին ի պատասխան՝ ես սիրով մեր բոլոր գործընկերներին հրավիրում եմ Հայաստան՝ տեսնելու այդ մարդկանց և լսելու, թե ինչի միջով են նրանցից յուրաքանչյուրը ստիպված եղել անցնել։ Ես նույնիսկ չեմ ներկայացնի մարդկանց սպանությունների, խոշտանգումների, կանանց բռնաբարությունների փաստեր ու լուսանկարներ: Չեմ կարծում, որ այժմ դրա տեղն ու ժամանակն է։ Բայց այն, ինչ գրված է այս քննարկվող զեկույցում, միայն փաստագրումն է այն ամենի, ինչ տեղի է ունեցել այս տարի։ Եվ մի օր Ադրբեջանը ստիպված է լինելու պատասխան տալ այդ ամենն անելու համար»։

Հայկ Մամիջանյան Տեսանյութ արցախցի բռնի տեղահանվածներ Ադրբեջան Հայաստան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողով

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին