f

Անկախ

«Փաստ». Ինչո՞ւ Միշուստինը հանգրվանեց հենց Նարեկ Նալբանդյանի հյուրանոցում


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այս տարվա օգոստոսի 24-ին և 25-ին Հայաստանում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Հայաստանյան տեղեկատվական հարթակներում բավական շատ քննարկվեց նիստի անցկացման վայրը: Ենթադրելի է, որ թեմայի նկատմամբ նման ուշադրության պատճառն այն է, որ խոսքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի մասին է, որը պատկանում է գործարար Նարեկ Նալբանդյանին, որին լրատվամիջոցները տևական ժամանակ որակում են որպես իշխանության «սրտի գործարար»։

«Հետքի» մեր գործընկերները հարցում էին ուղարկել ԱԳՆ՝ պարզելու, թե ինչու է ընտրվել հենց այս` պաշտոնապես դեռ չբացված հյուրանոցը: «Հիշատակված միջոցառման վայրի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ տվյալ հյուրանոցում առկա են նման մեծամասշտաբ միջոցառում կազմակերպելու համար անհրաժեշտ շենքային պայմաններ՝ նիստերի մեծ դահլիճ, դիմավորման պաշտոնական արարողության համար համապատասխան սրահ, մամուլի կենտրոնի համար համապատասխան տարածք և այն։ Տարածքի անվտանգության ապահովման տեսանկյունից ևս հյուրանոցը գտնվում է բարենպաստ դիրքում»,- պարզաբանել է ԱԳՆ պաշտոնյան։

«Փաստ» թերթի տեղեկություններով, պակաս դեր չի խաղացել նաև ռուսական կողմի նախընտրությունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, բացի շենքային համապատասխան պայմաններից, նիստի անցկացման վայրի ընտրության վրա որոշակի ազդեցություն է ունեցել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը և Նարեկ Նալբանդյանը որոշակի կապեր ունեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Միխայիլ Միշուստին Գոլդեն Փելես Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին