ԱՄՆ-ը ոտնահարում է խաղաղությունը Եվրոպայում՝ Ուկրաինային մատակարարելով արգելված զենքեր, ԿԺԴՀ-ի Կենտրոնական լրատվական գործակալությանը (KCNA) տված հարցազրույցում ասել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների բաժնի ղեկավար Չո Չոլ Սուն։
«Միացյալ Նահանգները դեռևս մահաբեր զենք է մատակարարում ուկրաինական ճակատին, ներառյալ կասետային ռումբերն ու ուրանի արկերը, որոնց օգտագործումը լիովին արգելված է միջազգային իրավական նորմերով, այդպիսով միտումնավոր խախտելով և ոտնահարելով խաղաղությունն ու կայունությունը Եվրոպայում», - դիվանագետի խոսքերն է մեջբերել գործակալությունը։
Նրա խոսքով, ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ Մեծ Բրիտանիան ցանկանում են երկարացնել Ուկրաինայում հակամարտությունը՝ Կիևին մատակարարելով ուրանի սպառված արկեր, 250 կիլոմետրից ավելի հեռահարությամբ թեւավոր հրթիռներ, այդ թվում՝ «Storm Shadow» և հակատանկային զենքեր։