f

Անկախ

Արցախյան պարտության պատճառները և պաղեստինյան փորձառությունը. քննարկում Երևանում


Արցախում  կատարվածը ցեղասպանություն է։ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության վերջին երկու զեկույցներում նշել են 700 ցեղասպանագետներ։

Նույնը կատարվում է նաև Պաղեստինում՝ վստահ է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը. «Հարկավոր է հանգիստ չտալ միջազգային կառույցներին՝ կանխելու համար Ադրբեջանի նախագահի ցեղասպանական հայտարարությունների շարունակական իրականացումը»։

«Արցախն ու Պաղեստինն աշխարհաքաղաքական զարգացումների թոհուբոհում» խորագրով կլոր սեղան-քննարկման մեկ այլ բանախոս՝ արևելագետ Արմեն Պետրոսյանն ասել է. «Իսրայելի իշխանությունները, որքան էլ ձգտում են, միևնույն է չեն կարողանա Արցախում կատարվածը կրկնել Պաղեստինում։ Ի տարբերություն Արցախի՝ Պաղեստինը միայնակ չէ. մուսուլմանական երկրները միահամուռ կերպով դեմ են Պաղեստինի արաբազրկմանը և պնդում են, որ Գազայի հատվածի բնակչությունը պետք է մնա՛ և ապրի՛ իր պատմական հայրենիքում»։

Միջազային ուժերի արդարամտության վրա հույս դնելն ավելորդ է, ըստ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար Ավետիք Իշխանյանի։ Նա հավատացած է. «Պետք է ազգային գաղափարախոսությամբ, նվիրյալ պետական-քաղաքական գործիչներից բաղկացած վերնախավ, որն արագորեն, ցանկացած միջոցով, կվերցնի իշխանությունը և ձեռնամուխ կլինի իրական ազգ-բանակ, պետություն-ամրոց կառուցելուն»։

Այդ հարցում հաջողելու համար Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կարծիքով խիստ անհրաժեշտ է՝ առանց ամաչելու,

ախտորոշել մեր բոլոր հիվանդությունները. «Ցավոտ է լինելու, բուժումն՝ էլ ավելի ցավոտ, բայց պետք է լիարժեք բուժվենք բոլոր ախտերից, որոնք թույլ չեն տալիս մեզ կայանալ, որպես ազգ: Այս ճանապարհն անցնելու համար անսահման աստվածասիրություն եւ անսահման հայրենասիրություն է պետք մեզ»:

Իրանցի քաղաքագետ Էհսան Մովահեդյանի խոսքն ախտորոշում է հիշեցրել։ Նրա կարծիքով Հայաստանի սխալը Արցախը Բաքվի վարչակարգի մաս ճանաչելն էր, Հայաստանի իշխանությունների կողմից Բաքվի աստիճանական առաջխաղացումներին լուրջ դիմադրություն ցույց չտալը, ներքին քաղաքական հակադրությունները, սխալ բարեկամների ընտրությունը և ի վերջո ժողովրդի դիմադրության ոգու անկումը։  

«Ոչ ոք չի կարող Հայաստանի  համար առավել սրտացավ ու շահախնդիր լինել, քան  հենց ինքը՝ Հայաստանի ժողովրորդը:  Հայաստանի վերնախավը և հայկական հզոր սփյուռքը ներկա վիճակում բոլորից ավելի լավ կարող են լծվել երկրի փրկության գործին: Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարևոր է Իրանի ժողովրդի և պետության համար, քանի որ Հայաստանն Իրանի շնչափողն է»,-ասել է Մովահեդյանը և առաջարկել ուշադրությամբ քննել ու վերլուծել Գազայի հատվածի այս մեկ ամսվա իրադարձությունները, քանի որ այդկերպ կարելի է կարևոր դասեր քաղել հայ ժողովրդի դիմադրողական ոգու խթանման համար:

«Պաղեստինի փորձառությունը հուշում է, որ կարևոր է պատրաստ լինել տևական պայքարի և չհանձնվել ո՛չ տարածաշրջանում խաղացող գերուժերի, ո՛չ էլ ներքին խարդավանքների ընթացքին։ Առաջիններն իրենց շահն են քաղում Արցախի և Պաղեստինի պատերազմներից։ Իսրայելը նույնպես, մեղմ ասած, ձեռնունայն չէ՝ չնայած մարդկային կորուստներին։ Մեր խնդիրն է խուսափել այդ ուժերի բախման հերթական տարածք դառնալուց՝ անկախ նրանից, որ ի տարբերություն Պաղեստինի՝ չունենք որևէ լուրջ աջակցություն»,-ասել է քննարկման նախաձեռնող՝ «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ-ի համակարգող Վազգեն Պետրոսյանը։

Շուրջ մեկ տասնյակ փորձագետները՝ Հայաստանից, Իրանից, Լիբանանից, քննարկման ընթացքում ներկայացրել են տարբեր տեսլականներ, բայց համակարծիք են հայության ներուժը կենտրոնացնելու և իրավիճակի մեզ համար շահեկան փոփոխության հասնելու իրական հնարավորության հարցում, որի համար պարտադիր պայման են համարում հայակենտրոն իշխանության առկայությունը։ 

Հայաստան քննարկում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին