f

Անկախ

Տեղի է ունեցել արտահոսք Փաշինյանի եւ իր տերերի խոսակցությունից, ես էլ որոշել եմ այն ձեզ ներկայացնել. Աննա Մկրտչյան


Տեղի է ունեցել մի արտահոսք Նիկոլ Փաշինյանի եւ իր տերերի խոսակցությունից, ես էլ որոշել եմ այն ձեզ ներկայացնել՝ ընթերցելով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Նիկոլն ասում է՝ տերեր ջան, ինձ ասում էինք՝ ձեր ասածներն անելով աթոռս ավելի ամրանալու է: Ուղիղ հակառակն է, աթոռս, ոնց որ, ավելի թուլանում է ամեն հաջորդ քայլով:

Չեք հիշո՞ւմ ինչից սկսվեց, լիֆտի մեջ Ալիեւին խնդրեցի՝ չկրակի, որ  նախկինններին հաղթել կարողանամ եւ ձեր բոլոր հրհանգները կատարեմ: Այն ժամանակ հեշտ համաձայնեց, ամեն ինչ լավ ստացվեց, ես էլ մտածեցի՝ Ալիեւը կառուցողական է ու կիրթ, որ ամեն ինչ այդպես հեշտ ու հանգիստ անցնելու է: հետո ասացիք՝ հիշո՞ւմ ես չէ՞, ինչի ես եկել իշխանության: Ասեցի՝ հա, իհարկե, հիշում եմ, չեմ մոռացել, Արցախը կտամ, որ հանգիստ ապրեմ: Կեսը պատերազմով, էն մի կեսը՝ առանց պատերազմի, գրավոր, բանավոր, կարեւոր չի, ամեն ինչ կկազմակերպեմ:

Հետո ասեցիք՝ բլոկադա, դա էլ եղավ, մի քանի տասնյակ արցախցի սովամահ էլ եղավ: Հետո ասեցիք՝ ասա Արցախը Ադրբեջան է: Ասացի՝ իհարկե, Ադրբեջան է: Հետո Արցախը 2 օրվա մետ 120 հազարից դատարկեցի, անգամ  դուք մնացիք զարմացած: Դե Արցախի ղեկավարության մասով էլ՝ ըստ մեր պայմանավորվածության:

Հետո ասացիք՝ արի Գրանադա, աթոռդ վերջնական պնդացնենք, քանի որ Ալիեւն էլ չի գալիս: Դա էլ չօգնեց:Ասեցիք՝ լավ, մի անգամ էլ Բրյուսել արի ու գնա հավերժ իշխի Հայաստանում: Էլի չեղավ:

Էս տեմպերով ես երկար չեմ ձգի էս աթոռին: Հասկացա, գնահատում եմ, թողել եք՝ հայերի գլխին ինչ ուզում՝ կազմակերպում եմ, ամեն ինչ չնկատելու եք տալիս:

Ստատուսի, լայվի, լայքի համար բոլորին փակում եմ: հենա մի 50-ին փակել եմ, էլի կավելացնեմ: Կրակել էլ են հայերի վրա: Ոստիկաններն ու ախռանիկներն էլ ձեր շնորհիվ շատացնում ու շատացնում եմ: Բայց դա էլ է քիչ:

Ոնց հասկանում եմ՝ էս խաղաղության պայմանագիրն էլ առանց խաչմերուկի հորինելու ինձ չի փրկի: Գնամ մի հատ Վրաստանում սրա մասին կխոսեմ, գնամ Ֆրանսիա, գոնե նոյեմբերի 9-ին էլ Հայաստանում չեմ լինի:

Բայց մեկ է, աթոռս թուլանում ու թուլանում է»,-ասաց Աննա Մկրտչյանը:

Այնուհետեւ նա ներկայացրեց «տերերի պատասխանը». «Նիկոլ, լավ չի լսվում, կապդ վատն է, ձայնդ էլ կտրտվում է, տեղդ անհրաժեշտ է փոխել»:

ԱԺ  նիստը վարող Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Շնորհակալություն  ձեր գեղարվեստական ստեղծագործության համար»:

Իսկ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը իր ելույթի վերջում անդրադարձավ Աննա Մկրտչյանի ելույթին՝ նշելով. « Աննա Մկրտչյանն այստեղ մի թուղթ է թողել, վերնագրված է Սերժ Սարգսյանի եւ իր տերերի խոսակցությունը: Երկար տեքստ է օտարալեզու: Չեմ ասի՝ որ լեզվով: Երկար տեքստ է, տարատեսակ բառպաշար է, չեմ ուզում թարգմանել: Վերջում Սերժ Սարգսյանի պտասխանն է, որ եթե բառացի թարգմանեմ, կհնչի մոտավորապես այսպես՝ լսում եմ, ընկեր մայոր»:

Աննա Մկրտչյան ՀՀ ԱԺ Նիկոլ Փաշինյան Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին