f

Անկախ

«Հրապարակ». Ինչու Դավիթ Տոնոյանն ու Ստեփան Գալստյանն ազատ.


Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՊՆ-ի զենքի մատակարար տնօրեն Դավիթ Գալստյանին եւ եւս 3 անձի առնչվող քրեական գործով պետությանը պատճառված ենթադրյալ վնասը դեպոնացվել է Դավիթ Գալստյանի կողմից, սակայն Տոնոյանն ու Ստեփան Գալստյանն ազատ չեն արձակվում։ Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը նախ պարզաբանեց, թե ինչ է նշանակում քրեական գործով դեպոզիտ վճարել, ապա նաեւ ասաց, որ Դավիթ Գալստյանը վնասի ապահովում է իրականացրել։

«2 տարի առաջ վնասի ապահովում ենք իրականացրել։ Ես չեմ ասի, թե ինչ եղանակով է վնասի ապահովումն իրականացվել, բայց իրականացվել է։ Այսինքն՝ եթե ի վերջո դատարանի դատավճռով մեղավոր կճանաչվեն, ապա այդ գործընթացից հնարավոր է ստանալ վնասի ապահովում»,- ասաց փաստաբանը՝ այլ մանրամասներ չներկայացնելով եւ պատճառաբանելով, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկություն է։ Այսինքն՝ պետությունը կարող է հանգիստ լինել, որ մեղադրական դատավճռի պարագայում ինքը կորուստ չի կրի` ամբողջ գումարն ի պահ է տրված իրեն, եւ ինքը կարող է այն բռնագանձել: Անդրիկյանին հարցրինք՝ վնասի ապահովումը միայն Դավիթ Գալստյանի՞ն է առնչվում, թե՞ գործով մյուս մեղադրյալները եւս դեպոզիտ են թողել։ «Վնասն ընդհանուր է, այդ ընդհանուր վնասի ապահովումն իրականացվել է պարոն Գալստյանի կողմից, խոսքը մոտավորապես 4.6 մլն ԱՄՆ դոլարի մասին է, վնասի ապահովումն իրականացվել է այդ գումարի չափով, բայց թե գումարային է դա իրականացվել, թե այլ եղանակով, դա չեմ կարող բացահայտել, որովհետեւ պետական եւ ռազմական գաղտնիքի հետ գործ ունենք»,- ասաց փաստաբանը։ Այս քրեական գործով Դավիթ Գալստյանը մոտ մեկ տարի 8 ամիս առաջ է ազատ արձակվել, նրան քննչական մարմինները, սակայն, պարբերաբար կալանավորում էին մեկ այլ քրեական գործով։

Գործով մյուս մեղադրյալ Ստեփան Գալստյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը, պատասխանելով հարցին, թե իր կարծիքով ինչու է իր պաշտպանյալը մինչ օրս կալանավորված (Գալստյանը կալանավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 2-ին` 2 տարուց ավելի), պատասխանեց․ «Իմ կարծիքը պետք է բացառապես իրավական փաստարկների հիման վրա արտահայտվի։ Այդ համատեքստում պետք է նշեմ, որ դատական ակտի պատճառաբանությունները թե՛ պարոն Տոնոյանի, թե՛ պարոն Գալստյանի պարագայում հանգում են նրան, որ եթե բացի կալանքից լինի այլ խափանման միջոց, ապա կարող են խոչընդոտել ապացուցման գործընթացին։ Այսինքն՝ վկաների վրա ապօրինի ազդեցություն կունենան, այդ թվում՝ նաեւ գործում ներգրավված ամբաստանյալների վրա ապօրինի ազդեցություն։ Այդպիսի փաստարկը զուտ իրավաբանորեն, իմ գնահատմամբ, անհիմն է, որովհետեւ նախ ապօրինի ազդեցություն գործադրելու անհրաժեշտություն չկա, եւ երկրորդ՝ արդեն իսկ գործով դատակոչված բոլոր վկաները հարցաքննված են, իսկ ամբաստանյալներից նրանք, որոնք չեն հարցաքննվել, ո՛չ պարոն Տոնոյանի, ո՛չ պարոն Գալստյանի հետ դատավարական հակադիր շահ չունեն, որպեսզի հանկարծ պարոն Տոնոյանը կամ պարոն Գալստյանը փորձեն համոզելու կամ այլ եղանակով իրենց շահին համապատասխանեցնել»։

Անդրադառնալով քրեական գործում առկա վնասի փոխհատուցման հարցին՝ պաշտպանն ասաց․ «Այնքանով, որքանով որ, ըստ մեղադրանքի, գնված հրթիռները չեն համապատասխանել որոշակի տեխնիկական պայմանների, հետեւաբար, ըստ մեղադրանքի կողմի, գնվել են ոչ պիտանի հրթիռներ, այդ ոչ պիտանի հրթիռների համար պետության՝ իրականում չծախսած գումարը, փաստորեն, մեղադրանքի կողմը համարում է, որ պետք է ամբաստանյալները վերադարձնեն: Բայց ես նշեմ, որ շատ էական հանգամանք է այն, որ պետությունն այդ հրթիռները ձեռք բերելու համար որեւէ լումայի ծախս չի կատարել»։

Փաստաբանը Դավիթ Գալստյանի թողած դեպոզիտի առնչությամբ նշեց, որ այդ դեպոզիտը վերաբերելի է նաեւ իր պաշտպանյալ Ստեփան Գալստյանին․ «Բնականաբար, վերաբերելի է այնքանով, որքանով որ Ձեր նշած եւ իմ պաշտպանյալը հանդիսացող մեղադրյալները երկուսն էլ, ըստ քրեական հետապնդման մարմնի, մեղադրվում են նույն հետեւանքի առաջացման մեջ, հետեւանքն էլ վնասն է այս պարագայում։ Հետեւաբար, այդ դեպոնացված հատուցումը նույնչափ վերաբերելի է ե՛ւ պարոն Գալստյանին, ե՛ւ պարոն Տոնոյանին»։

Պաշտպանին հարցրինք նաեւ․ երբեւէ նախաքննական մարմինը վնասի դեպոնացման հարց առաջադրե՞լ է Ստեփան Գալստյանին, հնարավո՞ր է, որ դրանով է պայմանավորված նրա՝ կալանքի տակ մնալը։ 
Այսինքն՝ Գալստյանն էլ դեպոզիտ վճարի, որ ազատ արձակեն։ «Նման դատավարական կարգ, որ վարույթն իրականացնող մարմինը՝ քննիչը կամ դատախազը, նման առաջարկով հանդես գան, չկա, բայց քանի որ այդ ենթադրյալ «պատճառված վնասն» արդեն իսկ դեպոնացված է, դրա անհրաժեշտությունն էլ չկա, որովհետեւ արդեն իսկ այդ ամբողջ ենթադրյալ վնասի չափով դեպոնացում մենք ունենք»,- ասաց Ստեփան Գալստյանի պաշտպանը՝ հավելելով, որ գործը դատական քննության փուլում է, մասնավորապես՝ ամբաստանյալների հարցաքննության փուլն է։

 

Ստեփան Գալստյան Դավիթ Տոնոյան 44-օրյա պատերազմ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին