f

Անկախ

՛՛Հրապարակ"․ Մի քանի թնդանոթ առնում ես Հնդկաստանից, մի քանի զրահամեքենա՝ Ֆրանսիայից, մի ուրիշ բան՝ այլ տեղից, հարց է առաջանում․ այդ ամենը միասին ո՞նց են ներդաշնակ աշխատելու


44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «զենքերը վայր դնելու եւ թշնամի երկրների հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին», շատերն էին զգուշացնում, որ մենք բանակը կազմալուծելու իրավունք չունենք, նման հարեւաններ ունեցող երկրի պաշտպանվածության լավագույն միջոցը հզոր բանակ, առաջադիմական զենք եւ պաշտպանական կուռ համակարգ ունենալն է: Միայն մեր ցանկությունը` խաղաղություն հաստատելու, բավարար չէ, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, եւ, առհասարակ` «խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»: Սակայն, մի կողմից, մեր իշխանությունները զինվելու, բանակն ամրացնելու մտադրություն չունեին, մյուս կողմից՝ Ադրբեջանը, մեղմ ասած, վերահսկում էր Հայաստանի զինված ուժերի տեղաշարժն ու սպառազինության ձեռքբերումը, ամեն գնով խոչընդոտում դրան: Իսկ դիվանագիտական դաշտում դժվարություններ ունեցող ՀՀ իշխանությունները ո՛չ Վրաստանի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ որեւէ այլ հարեւանի հետ չէին կարողանում հարաբերությունները կարգավորել, որ կարողանային ցամաքային կամ օդային ճանապարհով զենք, զինամթերք ներկրել: Անգամ երբ Հայաստանին հաջողվում էր սպառազինության ձեռքբերման պայմանագիր կնքել, պաշտոնական Բաքվից սկսում էին վայրահաչել ու խոչընդոտել ներկրմանը։


Հոկտեմբերի վերջին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր կնքելուց օրեր անց ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, թե Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ եւ դրանց համար նախատեսված սարքավորումներ է Վրաստանով Հայաստան ուղարկել։ Իհարկե, հետո այլ հրապարակումներ էլ եղան, որտեղ ասվում էր, որ դրանք բացառապես պաշտպանական, այն էլ՝ շատ սահմանափակ հնարավորություններ ունեցող մեքենաներ են, որոնք մեծ դեր չեն խաղալու բանակի կահավորման հարցում, բայց կարեւորը փաստն էր եւ գործընթացի մեկնարկը: 

Եվ Ադրբեջանն անցավ հակահարձակման: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, «խստորեն դատապարտելով» Ֆրանսիայի կողմից հայերին ռազմամթերքով աջակցելու քայլը, ասել էր, թե «Բաստիոն» զրահամեքենաների փոխանցումը նպաստում է տարածաշրջանում «Հայաստանի ռազմական ներուժի եւ ավերիչ գործողությունների ամրապնդմանը»։ Հայաստանի իշխանությունները, պաշտպանության նախարարությունը որեւէ ձեւով չեն արձագանքում այս մեղադրանքներին, հերյուրանքներին եւ մեր երկրի ներքին գործերին միջամտելու փաստերին։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ դա իր պատճառներն ունի։ 

«Ադրբեջանն իր գործն է անում՝ գնում է սպառազինություն, վարում են Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն, հարձակվում են հայերի վրա, մի բան էլ հայտարարում են, թե Հայաստանն ինչո՞ւ է սպառազինություն առնում։ Սա աբսուրդի ժանրից է: Եթե Հայաստանում լիներ հայկական ղեկավարություն, ոչ թե թուրքերի եւ ադրբեջանցիների շահերը ներկայացնող ղեկավարություն, Ադրբեջանի նման հայտարարությունները շատ կոշտ պատասխան կստանային։ Քանի որ Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ իր խմբակի, սպասարկում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, Ալիեւն ու Էրդողանն ինչ կուզեն, կասեն, ինչ կուզեն, կարգելեն»,-մեկնաբանում է Վրթանեսյանը։ 

2022-ից հետո Հայաստանի ՊՆ-ն սպառազինության ձեռքբերման բազմաթիվ պայմանագրեր է կնքել։ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ պարզ չէ, թե այդ պայմանագրերից որքանն է կատարվել, որքանը կկատարվի եւ որքանը երբեք իրականություն չի դառնա։ «Ցավոք, սպառազինության գնումների ոլորտում միշտ չէ, որ ստորագրած պայմանագրերն իրականություն կարող են դառնալ։ Իշխանությունների՝ սպառազինության ձեռքբերման մասին հայտարարություններն ու ճոխ ցուցադրությունները շատ բան չեն նշանակում։ Առհասարակ, սպառազինության գնումները բավականին բարդ ոլորտ են ու պետք է լինեն համակարգված։ Եթե մի քանի թնդանոթ առնում ես Հնդկաստանից, մի քանի զրահամեքենա՝ Ֆրանսիայից, մի ուրիշ բան՝ այլ տեղից, հարց է առաջանում․ այդ ամենը միասին ո՞նց են ներդաշնակ աշխատելու»,- նշեց նա։ 

Ռազմական փորձագետը նկատում է․ Հայաստանը երեք տարի է՝ ոչ մի խոշոր զորավարժություն չի անցկացրել, եւ հարց է առաջանում՝ այդ զենքերը մարտական գործողությունների ժամանակ աշխատելո՞ւ են, թե՞ ոչ։ «Մինչեւ վերջերս մենք Հնդկաստանից մեծ ծավալով զինամթերքի ներկրման փորձ չենք ունեցել, հարց է՝ արդյո՞ք ռազմական իրավիճակում դրանք նորմալ կաշխատեն, թե՞ ոչ։ Այս իշխանությունները նույնիսկ ռազմական ցուցահանդեսի չկարողացան մասնակցել, չուզեցին հասցնել ցուցանմուշների ցուցադրությունը։ Ես չեմ կարծում, որ այս իշխանությունները նպատակ ունեն ապահովել Հայաստանի անվտանգությունը»,- ասաց Վրթանեսյանը։

 

Կարեն Վրթանեսյան զենքի մատակարարում Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին