f

Անկախ

«Մի րոպե, սուս մնա». Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել խոսափողը Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ


ՆԳՆ-ի թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության բյուջեն պետք է կտրուկ ավելացնել. ՀՀ-ում կտրուկ ավելացել է թրաֆիքինգի զոհերի թիվը, հատկապես ՆԳՆ-ում, հատկապես ոստիկանների եւ կարմիրբերետավորների շրջանում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հայաստանի այսօրվա ղեկավարությունը Հայաստանի ոստիկանության հարյուրավոր ծառայողների  ենթարկում է աշխատանքային թրաֆիքինգի՝ ստիպելով խախտել օրենքը, ստիպելով կեղծ ցուցմունք գրել: Օրերս մեկ տարի առաջ մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիների դեմ հարուցված քրեական գործերը կարճվել են: Էդ տղերքը երկու ամիս բանտ են նստել եւ դրա պատճառը մեկ ոստիկանի ցուցմունք է եղել»,-ասաց նա:

 

 

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հավելեց. «էսքան միլիարդների մեջ մի քանի հարյուր հազար դրամն ի՞նչ է, որ չեք տալիս մի խելքը գլխին մարդու, որ օրինակ, Նիկոլ Փաշինյանին ասի՝ սրա հետ կարելի է հանդիպել, սրա հետ չի կարելի հանդիպել: Մի անգամ հանդիպել էր թուրք իմամի հետ:

Մի քան հարյուր հազարն ի՞նչ էր, որ չեք հատկացրել մեկին, որ ասի՝ ժողովուրդ, մենք երկիր ենք»:

Գեղամ Մանուկյանը նշեց, որ «Խաղաղության խաչմերուկի» բրոշյուրի քարտեզի վրա դեպի Իրան գնացող սլաքի վրա գրված է նեղուց. «Կառավարությունում մի խելքը գլխին մարդ չկա՞ր, որ ասեր՝ ժողովուրդ, Պարսից ծոցի նեղուցի հարցը միջազգային քաղաքական հարց է, չի կարելի այդ նեղուցը կոչել նեղուց, որովհետեւ պարսիկների համար դա սկզբունքային է»:

Կիսատ թողնելով պատգամավորի խոսքը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել Մանուկյանի խոսափողը, քանի որ ժամանակը սպառվել էր և ընդդիմադիր պատգամավորն իր ելութի ժամանակ սաստեց տեղից խոսող ՔՊ-ական պատգամավորին՝ ասելով. «Մի րոպե, սուս մնա»:

Ալեն Սիմոնյան Գեղամ Մանուկյան ՀՀ ԱԺ Տեսանյութ Հայաստան

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Ավելին
Ավելին