f

Անկախ

Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգվեց


Ակտիվիստ Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգվեց։ Այսօր՝ նոյեմբերի 15-ին, նման որոշում կայացրեց Երևանի քրեական դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը` բավարարելով մեղադրող դատախազի միջնորդությունը։

Նշենք, որ Երևանի քրեական դատարանում տեղի են ունենում Նարեկ Մալյանի գործով նախնական դատալսումները։

Գործով մեղադրող դատախազ Ցոլակ Մնացականյանը նշեց, որ տեղի չի ունեցել այնպիսի իրադարձություն և ի հայտ չեն եկել այնպիսի հանգամանքներ, որոնք կնվազեցնեն արդեն իսկ ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրված ռիսկերը։

«Մեղադրյալ Մալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ընտրությունն այն գործուն միջոցն էր, որը հնարավորություն կտար կանխելու մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը։ Հաշվի առնելով, որ գործ ունենք այնպիսի մեղսագրված հանցանքի կատարման հետ, որն ուղղակիորեն կապված է հասարակության կայունության և դրանք կարգավորող հասարակական հարաբերությունների հետ` գտնում ենք, որ պետք է շարունակական լինի ընտրված խափանման միջոցը և դրա ժամկետը պետք է երկարաձգվի երեք ամիս ժամկետով»,–նշեց դատախազ Մնացականյանը։

Մեղադրական կողմի նման դիրքորոշումը զարմացրեց փաստաբան Ռուբեն Մելիքյանին։ Փաստաբանն ընդգծեց, որ գործը արդեն հասել է դատարան։

«Վստահ եմ, որ պարոն Մնացականյանը տեղյակ է այն միջազգային պրակտիկայից, որը մշտապես խոսում է այն մասին, որ որքան ժամանակը գնում է, ռիսկերը նվազում են, վտանգավորությունը նվազում է։ Սա ցանկացած գործի դեպքում է»,–նշեց Մելիքյանը։

Ինչ վերաբերում է փախուստի ռիսկին` փաստաբանը նշեց, որ Մալյանի կողմից փախուստի ռիսկը Վերաքննիչ դատարանը հանել է։ Բացի դա, նա հիշեցրեց, որ գործ ունեն միջին ծանրության հանցագործության հետ, իսկ այդ դեպքում բացի կալանքից գոյություն ունեն այլընտրանքային խափանման միջոցներ։

Նշենք, որ Նարեկ Մալյանին ձերբակալել են սեպտեմբերի 20-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել  անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը։

Նարեկ Մալյան կալանք Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին