f

Անկախ

ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածում երեխաների նկատմամբ լուրջ բռնություններ են տեղի ունենում


Գազայի հատվածում երեխաները լուրջ ոտնձգությունների են ենթարկվում, ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը այդ տարածք կատարած այցից մեկ օր անց:

«Հակամարտության կողմերը լուրջ խախտումներ են անում երեխաների նկատմամբ. Դրանք ներառում են սպանություններ, հաշմանդամություն, առևանգումներ, հարձակումներ դպրոցների և հիվանդանոցների վրա, ինչպես նաև մարդասիրական օգնության մերժում, որոնք ՅՈՒՆԻՍԵՖ-ը դատապարտում է»,- ասվում է հայտարարության մեջ:

Ռասելը հավելել է, որ ի լրումն հազարավոր սպանված և վիրավորված երեխաների, շատերն անհայտ կորել են և ենթադրվում է, որ արգելափակված են ավերված շենքերի փլատակների տակ, ինչը նա անվանել է «բնակեցված վայրերում պայթուցիկ զենքի կիրառման ողբերգական արդյունք»:

Նրա խոսքով, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցները շարունակում են իրենց աշխատանքը Գազայի երեխաների անունից:

«Շատ մարդիկ, ներառյալ մեր աշխատակիցները և նրանց ընտանիքները, այժմ ապրում են գերբնակեցված ապաստարաններում՝ քիչ ջրով, սննդով կամ պատշաճ սանիտարական պայմաններով, որոնք կարող են հանգեցնել հիվանդությունների բռնկման»:

Ռասելը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, որպեսզի ավելի շատ մարդասիրական օգնություն հասնի Գազա, հատկապես վառելիքը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում է, որ ավելի քան 700,000 երեխա ստիպված է եղել լքել իրենց տները հակամարտության սկսվելուց հետո: Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների արդյունքում զոհված 11255 պաղեստինցիներից 4630-ը երեխաներ են, ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների:

Գազայի հատված երեխաներ բռնություն ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին