f

Անկախ

Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը պատրաստվում է դատի տալ Դանի Ռոթմանին՝ իր բարի անունը վերականգնելու համար


Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը հրապարակել է պատրիարքության հայտարարությունն առ այն, որ 2023 թվականի նոյեմբերի 6-ին փաստաբան Կլագսբալդից նամակ է ուղարկվել Arnon ընկերության փաստաբան Աբարբանելին, որում միանգամայն զրպարտչական հայտարարություն է արվել Գերաշնորհ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանի հասցեին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գոգչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Կորյուն եպիսկոպոսին վերագրվող կեղծ մեջբերման համաձայն՝ սրբազանը 2023 թվականի նոյեմբերի 5-ին Դանի Ռոթմանին է փոխանցել Հայկական Այգիների տարածքը։ 2023 թվականի նոյեմբերի 7-ին իսրայելական հանրահայտ լրատվամիջոցներից մեկը՝ Y-net-ը, հոդված է հրապարակել՝ անդրադառնալով վերոնշյալ զրպարտչական նամակին։

«Այն բանից հետո, երբ հայ համայնքի անդամները դիմեցին լրագրողին՝ բողոքելով հոդվածի միակողմանիությունից և լրագրողական ազնվության բացակայությունից, քանի որ լրատվամիջոցը երբեք չէր կապվել սրբազանի հետ՝ զրպարտչական հայտարարությունները հաստատելու կամ հերքելու համար, հոդվածը խմբագրվեց և զրպարտիչ հայտարարությունները հեռացվեցին։ Դանի Ռոթմանը, օգտագործելով շինծու հայտարարությունը, նույնպես բողոք է ներկայացրել ոստիկանության բաժին, որտեղ Կորյուն եպիսկոպոսը կանչվել է հետաքննության։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը հայտարարում է, որ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանին վերագրվող բոլոր հայտարարությունները կեղծ են, և որ Դանի Ռոթմանը լիովին մտադիր է արատավորել Կորյուն եպիսկոպոսին։ Չնայած այն հանգամանքին, որ պարոն Ռոթմանը 2023 թվականի նոյեմբերի 5-ին սրբազանի հետ խոսելու մի քանի փորձ է կատարել, այդուհանդերձ վերջինս ոչ մի անգամ խոսք չի փոխանակել նրա հետ»,- գրել է Գոգչյանը:

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետի տեղեկացմամբ՝ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը պատրաստվում է դատի տալ Ռոթմանին՝ իր բարի անունը վերականգնելու համար։

Երուսաղեմի հայկական կալվածքներ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյան Տ. Աղան Աբեղա Գոգչյան Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան Հայաստան ՖԲ Գրառում

Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ավելին
Ավելին