f

Անկախ

7 հոգով դարանակալում են, գիշերվա 2-ին հարձակվում են, դանակահարում, ծեծում, մեկին առեւանգումը. Կան ձերբակալվածներ


Նոյեմբերի 12-ին, գիշերվա ժամը 3-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հաղորդում, որ կտրած-ծակած վերքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել 31-ամյա մի երիտասարդ:

Ոստիկանությունից Անկախին հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ հիվանդանոց է մեկել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ Շոպրոնի փողոցի 1-ին նրբանցքում անհայտ անձն է դանակահարել երիտասարդին: Ավելին պարզել չի հաջողվել. ըստ բժշկի տեղեկանքի` երիտասարդն ի վիճակի չէր հաղորդում տալու:

Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ աշխատանքի արդյունքում ստացվեցին օպերատիվ տվյալներ, իսկ դրանց իրացմանը մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ ամեն ինչ կատարվել էր նախնական համաձայնությամբ:

34-ամյա տղամարդը, որը վարում էր հասակակից ընկերոջ «ԲՄՎ»-ն, և 23-ամյա երիտասարդը` «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով, իրենց հինգ ընկերների հետ նոյեմբերի 12-ին, կեսգիշերն անց, Շոպրոնի 2-րդ նրբանցքի սկզբնամասում դարանակալում են 31-ամյա տուժածին և նրա ընկերներին: Գիշերվա ժամը 2-ին մոտ նկատելով տուժածի «Մերսեդեսը»՝ դարանակալողները «ԲՄՎ»-ով հարվածում-կանգնեցնում են մեքենան և իջեցնում են տուժածին ու ընկերոջը: «ԲՄՎ»-ի 34-ամյա սեփականատերը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցնում տուժածին, իսկ նրա ընկերոջը ծեծի ենթարկելուց հետո հարկադրաբար նստեցնում են «ԲՄՎ»-ն և առևանգում:

Նոյեմբերի 13-ին, ժամը 14.10-ին, Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվում, ձերբակալվում և, «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Նոր Նորքի բաժին է տեղափոխվում 23-ամյա երիտասարդը: Հասակակից ընկերոջ մեքենան վարած 34-ամյա տղամարդը հայտնաբերվում է նոյեմբերի 14-ի առավոտյան ժամը 7.10-ին` Շինարարների փողոցում: 10 րոպե անց միջադեպին մասնակից 23-ամյա երիտասարդը հայտնաբերվում է Բագրատաշենի սահմանային անցակետում: 20 րոպե անց 25-ամյա մեկ այլ մասնակից հայտնաբերվում է Նոր Նորքի 5-րդ զանգվածում, իսկ նրա հասակակիցը 20 րոպե անց հայտնաբերվում է Մուրադյան փողոցում: Ժամը 11.45-ին իր բնակության վայր Սիլիկյան թաղամասում հայտնաբերվում է նաև 26-ամյա մասնակիցը:

Բոլորն էլ ձերբակալվում և տեղափոխվում են ոստիկանության Նոր Նորքի բաժին, այնուհետև ներկայացվում նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքն ու դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ:

Քրեական օրենսգրքի 166-րդ (Առողջությանը ծանր վնաս պատճառելը), 297-րդ (Խուլիգանությունը) և 191-րդ (Մարդուն առևանգելը) հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դանակահարություն առևանգում ձերբակալություն Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին