f

Անկախ

«Ճտերը կհաշվենք դեկտեմբերի 24֊ին, Գեղամ Մանուկյանին անակնկալ է սպասվում». Սուրեն Պապիկյան


Վստահեցնում եմ, որ պաշտպանության ոլորտի առնչությամբ այն թվերը, որոնք հնչեցին այստեղից, արդեն ակտուալ չեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հայտարարությանը, որ 2023 թվականին 9 ամսվա ընթացքում պաշտպանության ոլորտի կապիտալ  ծախսերի կատարումը իրականացվել  55 տոկոսով, այսինքն՝ 226 մլրդից միայն 124,6 մլրդն է կատարվել։

«Տարին դեռ չի ավարտվել։ Վստահեցնում եմ, որ այն թվերը, որոնք հնչեցին այստեղից, այս պահին արդեն ակտուալ չեն, որովհետեւ այդ թվերում փոփոխություններ կան տոկոսային առումով՝ 65 տոկոս կատարողականի մասին է խոսքը։ Տարվա ավարտին ընդառաջ մեր պրոցեսները շարունակվում են, մեծամասամբ հարցերը կախված են լինում նաեւ շինարարների կատարողականների ներկայացնելիս, տվյալ պարագայում ճտերը կհաշվենք դեկտեմբերի 24-ին եւ վստահեցնում եմ, որ հաճելի անակնկալ կսպասի Գեղամ Մանուկյանին»,- ասաց նախարարը։

 

 

Անդրադառնալով բանակի հանդերձանքի փոփոխությանը՝ ՊՆ նախարարը հաստատեց, որ նման նախաձեռնություն կա, հայտարարվել է նաեւ բաց մրցույթ․ «Մենք նախաձեռնել ենք հագուստի փոփոխություն։ Դա լոկ մի հագուստի գույնը մյուսով փոփոխելու նախաձեռնություն չէ, դա բովանդակային փոփոխություն է։ Զինվորականի հագուստը պետք է լինի որակապես շատ բարձր ու հարմարավետ եւ համապատասխանի ներկա միջազգային չափորոշիչներին՝ իր բոլոր բաղադրիչներին։ Այդ պատճառով մենք բաց մրցույթ են հայտարարել։

Խոսքը բոլոր տեսակի համազգեստների մասին է՝ սկսած դաշտային հագուստից։ Մասնակցել են հայկական մի շարք ընկերություններ, անցել են որակավորման առաջին փուլը, սակայն երկրորդ փուլի համար միայն մի ուղղության համար միայն մեկ զորատեսակի համար են հայտ ներկայացրել, ցավոք, երկրորդ փուլում մասնակիցներ չենք ունեցել։ Հիմա աշխատում ենք միջազգային գործընկերների հետ, առաջիկայում կստանանք առաջարկներ, որոնց հիման վրա կադապտացնենք հայաստանյան պատկերացումներին, մեր հայկական սիմվոլիկային, արդյունքում մրցույթ կհայտարարենք ձեռքբերման համար»։

Սուրեն Պապիկյան ՀՀ ՊՆ Գեղամ Մանուկյան Հայաստան Տեսանյութ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին