Այսօր՝ ժամը 15:00-ին, վկա Ավետիք Իշխանյանը ծանուցագրով հրավիրված է հարցաքննության Երևանի քննչական վարչություն՝ չարագործ Ավետիք Իշխանյանի գրառման վերաբերյալ գործով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Քիչ առաջ մուտք եմ արել քննիչին հասցեագրված դիմում՝ առողջական պատճառով կա՛մ հետաձգել հարցաքննությունը, կա՛մ այն կատարել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի բնակության վայրում։
Քննիչի արձագանքը դեռևս չենք ստացել»,- նշել է նա: