f

Անկախ

Այգի էինք հիմնում, պարզվեց՝ ավազի պարունակություն կա, դա հանք չէ. Բագրատյանը՝ կնոջ ապօրինի հանք շահագործելու մասին


Փաստերն աղավաղված են, իրականում, դա հանքավայր չէ, ինչը ապացուցվում է համապատասխան փաստաթղթով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, պարզաբանելով երեկ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ իր կինն ավազի ապօրինի հանք է շահագործում:

«Երկրաբանական ֆոնդին ընկերությունը դիմել է եւ ֆոնդը պատասխանել է, որ այդ տարծքում հանք չկա: Հետեւաբար, չես կարող հանքի շահագործում իրականացնել մի տարածքում, որտեղ հաստատված պաշար չկա, հանք չկա»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ մարդիկ գնացել տեսել են հանքը, Բագրատյանը պատասխանեց. «Այն, ինչ տեսել են, ճիշտ են տեսել, բայց այդ ավազի շահագործման համար ընկերությունները դիմել է բոլոր պատկան մարմիններին, փորձաքննություն անցել է: Հանքի թույլտվություն չի կարող լինել, որովհետեւ դա հանք չի, ինքը հողի մեջ ավազի պարունակություն է: Երբ ընկերությունը դիմել է շրջակա միջավայրի նախարարությանը, նախարարությունը պատասխանել է, որ այդ գործունեությունը լիցեզավորման ենթակա չէ, եւ դուք կարող եք 2 մետր խորությամբ ձեր գործունեությունն իրականացնել: Երկու մետրից հետո կարող է ընդերքի խնդիր առաջանալ»,- ասաց պատգմավորը՝ հավելելով, որ ընկերությունն այդ տարածքը 10 տարի վարձակալությամբ է վերցրել, եւ սեփականատիրոջ թույլտվությամբ հողի մաքրման աշխատանք է անում, որը չի անցնում 1-1,5 մետրից:

Հարցին, թե րդյոք այստեղ չեն օգնել իր ունեցած կապերը, Բագարտյանը բացասական պատասխան տվեց. «Իմ կինը ձեւական խնդիր ունի, որովհետեւ ավագ որդիս ԱՄՆ-ում աշխատում է, իր բիզնեսն ընդլայնելու նպատակ ունի, եւ լիազորագիր է ուղարկել, որ այդ ընկերությունը գրանցվի: Այսինքն ավագ որդուս նախաձեռնությունն  է: Ամսվա վերջին կտեսնեք, որ բավական լուրջ ներդրումներ արել է եւ շարունակելու է անել: Այս դեպքում մեր նպատակը այգի հիմնելն է, բայց այգի հիմնելու համար հողի հարթեցման աշխատանքների ժամանակ պարզվել է, որ ավազային պարունակություն կա: Մենք ավազի պարունակությունը մաքրելու համար դիմել ենք տարածքային կառավարման նախարարություն»:

Պատգամավորի խոսքով՝ այդ ընկերությունը 15 մլն դրամից ավելի հարկ է վճարել: Նա նաեւ ցույց տվեց մի փաստաթուղթ, ըստ րի երեք ամիս աշխատող ընկերությանը հարկային մարմինները տուգանել են. «Ինչպե՞ս կարող էին չհետեւել, եթե նաեւ տուգանել են: Հետեւաբար, իմ գործոնը դեր չի  խաղացել: Միգուցե վատ արդյունք է տվել, որովհետեւ, եթե իմ հետ կապված չլիներ, միգուցե այդքան ուշադրության կենտրոնում չլիներ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ «Հետքը»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։  Հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ 

Սերգեյ Բագրատյան ապօրինի ընդերքօգտագործման դեպք Տեսանյութեր Հայաստան

Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Ավելին
Ավելին