f

Անկախ

ՌԴ-ից բերված դասագրքերի բաշխումը չի կասեցվել, դրանք ուղարկվել են փորձաքննության, որը օրենքի պահանջն է. ԿԳՄՍՆ


 

Չի արգելվել որեւէ դասագրքի մուտք դպրոցներ, ընդամենը այդ դասագրքերը ներկայացվել են փորձաքննության, ինչը ՀՀ հանրակրթության մասին օրենքի պահանջ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեցին ԿԳՄՍ նախարարությունից՝ մեկնաբանելով ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովի հայտարարությունը, թե Հայաստանի ԿԳՄՍՆ-ն կասեցրել է Ռուսաստանի կողմից դպրոցներին նվիրաբերված ռուսալեզու դասագրքերի բաշխումը դպրոցներին:

Նախարարությունից նշեցին, որ «Հանրակրթության մասին» օրենքով ցանկացած նյութ, դասագիրք, մեթոդական ձեռնարկ, կամայական ուսումնական նյութ, որը մտցվում է դպրոց, ենթարկվում է փորձաքննության, նրա համապատասխանությունը Հայաստանի կրթական չափորոշիչներին՝ մասնագիտորեն հիմնավորելու նպատակով: Դա արվել է նաեւ այս պարագայում, եւ շատ արագ այդ դասագրքերը, որոնք ուղարկվել են ռուսական կողմից եւ նախատեսված են Հայաստանում գործող ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար, սահմանված կարգով կանցնեն փորձաքննություն եւ կտրվեն դպրոցներին:

Նշենք, որ այդ փորձաքննությունն իրականացնում է Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոն հիմնադրամը:

ԿԳՄՍՆ-ից նաեւ հայտնեցին, որ նաեւ ռուսերենով դասագրքերը փորձաքննության են ուղարկվում, բայց հիմա հատկապես դա կարեւոր է, քանի որ Հայաստանում ներդրվել է հանրակրթության նոր չափորոշիչը:

«Այս դեպքում մենք խոսում ենք ռուսական կողմից ուղարկված ոչ թե ռուսերենի դասագրքերի, այլ մյուս առարկների դասագրքերի մասին: Մենք ունենք ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, որտեղ ռուսերենով իրականացվում է, օրինակ, մաթեմատիկայի, կենսաբանության եւ այլ առարկաների ուսուցումը:

ՀՀ-ում կրթություն ստացող երեխան, անկախ նրանից, թե ինչ լեզվով է կրթություն ստանում, կրթական նույն արդյունքը պետք է ունենա: Խոսքը սրա մասին է: Հնարավոր չի թույլ տալ, որ հայկական դասարանում կրթական այլ վերջնարդյունք կամ այլ բովանդակություն լինի, ռուսերենով ուսուցմամբ դասարանում՝ այլ: Միեւնույն է, դրանք բոլորը պետք է նույն ծրագրի շրջանակում լինեն: Այդ նպատակով է փորձաքննությունը արվում»,-ասացին նախարարությունից:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը Telegram-ի իր ալիքում գրել էր, որ Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը կասեցրել է Ռուսաստանի կողմից դպրոցներին նվիրաբերված ռուսալեզու դասագրքերի բաժանումը՝ ուսումնական նյութերի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության պատրվակով։

 

ՀՀ ԿԳՄՍ պարզաբանում դասագրքեր Ռուսաստան Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին