f

Անկախ

Երևանն Անդրկովկասում «Արևմուտքի շքերթ» է ձեռնարկում ի դեմս Փարիզի, Լոնդոնի և Վաշինգտոնի. ИА REX


Լոնդոնում տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գործերի նախարար Լեո Դոկերդիի հանդիպումը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ: Այն սկզբում ընթացավ տետ-ա-տետ ձևաչափով, այնուհետև՝ ընդլայնված կազմով: Ըստ Երևանի պաշտոնական հաղորդումների՝ կողմերը գործարկում են հայ-բրիտանական ռազմավարական երկխոսության ձևաչափը, որի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել կես տարի առաջ, սակայն ձևաչափի հիմնադիր նիստի բուն բովանդակությունը գաղտնի են պահում: Կողմերը ընդհանուր բնույթի հայտարարություններ են անում հայ-բրիտանական շփումների ամրապնդման և համագործակցության համատեքստում:

Միաժամանակ Միրզոյանի կատարած այդ այցը Լոնդոն շաղկապված է մի շարք կարևոր հանգամանքների հետ: Նախևառաջ՝ այն տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի շփումների դադարի խորապատկերում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման դադարի: Երկրորդ՝ այն համընկավ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնին ԱԳՆ ղեկավար նշանակման հետ: Այդ կապակցությամբ փորձագետները ենթադրում են, որ Անգլիայի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում, փոփոխություններ կկրի: Ինչ վերաբերում է Անդրկովկասին, ապա ինչպես կանխատեսում է նշանավոր անգլիացի փորձագետ Թոմաս դը Վաալը, «բրեքսիտից հետո աշխարհի այդ տարածաշրջանը բարձր տեղ չի գրավել բրիտանական արտաքին քաղաքականության առաջնահերթություններում»: Այժմ կարող են պահանջվել «բրիտանական լավ փորձագետներ Անդրկովկասի գծով մի քանի  ՀԿ-ների հետ աշխատանքի համար»: Նրա խոսքով՝ «Լոնդոնն առանձնապես սերտ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, ավանդական էներգետիկ հարաբրություններ կան Ադրբեջանի հետ այնտեղ British Petroleum-ի ներկայության լույսի ներքո, իսկ Հայաստանի հետ հարկ կլինի հարաբերություններ սկսել գրեթե մաքուր էջից»: Միաժամանակ, ըստ դը Վաալի, «Մեծ Բրիտանիան կօգնի Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի, որը կցանկանա նվազեցնել ռուսական ազդեցությունն իր վրա և այնտեղ նոր իրավիճակ կդասավորվի, չէ որ Հարավային Կովկասը կարծես Մերձավոր Արևելքին միանալու ճանապարհին է»:

Սա հույժ կարևոր երևույթ է, քանի որ Իսրայել-ՀԱՄԱՍ պրոքսի հակամարտությունն ավելի ու ավելի է տարածաշրջանային գծեր ձեռք բերում: Իսրայելը՝ Ադրբեջանի հետ  առավել ամուր հարաբերություններով, Իրանը՝ անհանգստությամբ իրավիճակից և Հայաստանին աջակցությամբ, և Անդրովկաս ներթափանցող Հնդկաստանն ու Պակիստանը. Հնդկաստանը՝ Հայաստանին աջակցելու համատեքստում, Պակիստանը՝ Ադրբեջանին:  Դրությունը խորանում է նաև այն հանգամանքով, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի Հայաստան-Ադրբեջան հաշտության համաձայնության տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին կետերը չեն կատարվում, իսկ այժմ ի հայտ է եկել նաև Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի հարցը:

Երկրորդ: Անդրկովկասում ևս մի ակտիվ ալգորիթմ է նկատվում: Բաքվի ԶԼՄ-ներում հայտնվեցին հաղորդումներ (որոնք այնուհետև հաստատեց ֆրանսիական  Ouest-France պարբերականը) առ այն, որ Ֆրանսիան սկսել է մարտական տեխնիկայի մատակարարումները Հայաստան: Կարծես սենսացիա չկա, քանի որ մինչ այս Ֆրանսիայի պաշտպանության նախարար Լեկորնյուն հայտարարել էր, որ Հայաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայկական բանակին ֆրանսիական արտադրության զենք մատարարելու մասին: Բայց խնդիրն այն է, որ այդ մատակարարումներն առաջին անգամ սկսեցին կատարվել Վրաստանի տարածքով: Նախկինում Վրաստանը մերժում էր իր տարածքով հարևան երկրներ ռազմական բեռների փոխադրումը: Ըստ երևույթին՝ պատահական չէ, որ ժամանակագրորեն դա իրողություն դարձավ վերջերս Փարիզում նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի ու Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումից հետո «Խաղաղության բանաձև» ձևաչափով: Կարելի է ենթադրել, որ Թբիլիսիի վրա ճնշում է գործադրվել՝ խոստանալով դրական որոշում ԵՄ-ին միանալու հարցում:

Բայց այսպես ահա սկսում են կատարվել REX-ի կանխատեսումները Երևան-Թբիլիսի բրյուսելյան ռազմա-քաղաքական դաշնակցության մասին: Ադրբեջանի ԱԳՆ-ն խիստ դատապարտեց Ֆրանսիային Հայաստան մարտական տեխնիկա մատակարարելու համար: ԶԼՄ-ների մակարդակով դժգոհություններ են արտահայտվում՝ կապված ստեղծված իրավիճակի հետ, չէ որ դեռ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատեց պաշտպանության ոլորտում Վրաստանի հետ համագործակցության համաձայնությունը: Այնտեղ հիմա հիշում են ոչ միայն դաշնակցային հարաբերությունները Վրաստանի հետ, համատեղ նախագծերը լոգիստիկայի ոլորտում, Բաքվի ֆինանսական ներդրումները տարբեր նախագծերում այդ երկրի տարածքում, այլև մտահոգություններ են արտահայտվում, որ որոշ պայմաններում Վրաստանը կարող է փակել իր տարածքով դեպի Թուրքիա անցնող Ադրբեջանի էներգետիկ և այլ հաղորդակցությունները:

Դեպքերի նման ընթացքը բավականին հավանական է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ֆրանսիան սկսել է Հայաստան ռազմական մատակարարումները նրա տարածքային ամբողջականության պահպանման պատճառաբանությամբ, ինչին սպառնում է Ադրբեջանը: Այդ մասին հայտարարում է Ֆրանսիայի արտաքին գործոց նախարար Կատրին Կոլոննան, որը կոչ է անում ուժեղացնել ԵՄ առաքելությունը Հայաստանում թե՛ նրա մանդատի, թե՛ նրա տնօրինած միջոցների առումով: Դրանից առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ խոսում էր Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու պատրաստակամության մասին: Մինչև վերջերս Հայաստանը, Ռուսաստանի հետ նույն ՀԱՊԿ ռազմա-քաղաքական խմբավորումում գտնվելով, ինչպես նշում են նրա իշխանությունները, իր հույսերը կապում էր ռուսական զենքի և Ռուսաստանի հետ ռազմական դաշնակցային միության հետ: Երբ Ռուսաստանն անցած տարվա սեպտեմբերին չարձագանքեց հայկական կողմի խնդրանքին միջամտելու իր հակամարտությանը Ադրբեջանի հետ կամ արձագանքեց քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, Երևանում սխալ համարեցին «անվտանգության ոլորտում Ռուսաստանից կախվածությունը»:

Այժմ Երևանն Անդրկովկասում «Արևմուտքի շքերթ» է ձեռնարկում ի դեմս Փարիզի, Լոնդոնի և Վաշինգտոնի, և արդեն հենց այդ գործոնն է պայմանավորում իրադրությունը տարածաշրջանում: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Անդրկովկասում վերականգնվում է անցյալ դարի 20-ական թվականների պատմական մատրիցը: Այն ժամանակ Բաքուն հայտնվեց Մոսկվայի հետ, Երևանը և Թիֆլիսը նետվեցին Արևմուտք: Թե ինչով այդ ամենն ավարտվեց այն ժամանակ, հանրահայտ է: Թե ինչով դա կավարտվի այս անգամ, շուտով կիմանանք:

Մի հանգամանք էլ: Ելույթ ունենալով Փարիզում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի և Բաքվի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները մոտ են ավարտին: Նրա խոսքով՝ համաձայնությունը 70 տոկոսով պատրաստ կլինի, եթե Ադրբեջանը պաշտոնապես հաստատի պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Բրյուսելում: Այժմ, ինչպես տեսնում ենք,  լիարժեք խաղաղությունն Անդրկովկասում դեռ շատ հեռու է, ինչ-որ «նոր սկիզբ» է ձևավորվում:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REX

 

Աշխարհում Մեծ Բրիտանիա Հայաստան Ֆրանսիա Վրաստան Ադրբեջան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին