Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի դիմումի քննարկումը` պատճառաբանելով հետագա գործընթացի անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ակնկալվում է, որ հարցը կրկին օրակարգ կդրվի հաջորդ շաբաթ, ասել է հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը՝ կոնկրետ ժամկետ չնշելով։ Հանձնաժողովի հաստատումն անհրաժեշտ է նախքան Թուրքիայի խորհրդարանում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ քվեարկությունը, հայտնում է DW-ն։
Ընդդիմադիր «Լավ կուսակցության» ներկայացուցիչ Քուրշադ Զորլուն ասել է, որ հանձնաժողովի անդամները Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչից չեն ստացել գոհացուցիչ պատասխաններ այն մասին, թե ինչպես են կատարվել Անկարայի պահանջները։