f

Անկախ

Ստեփանակերտի գիշերօթիկից 10 երեխա է տեղափոխվել Հայաստան


Այդ երեխաներից 2-ը տեղափոխման պահին առողջական խիստ անբավարար վիճակում են եղել։

 Արցախից բռնի տեղահանված 10 երեխա Ստեփանակերտի գիշերօթիկից տեղափոխվել է Հայաստանում գործող շուրջօրյա խնամքի հաստատություն։ Այս մասին հումանիտար կենտրոնում անցկացված ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Նա ընդգծեց, որ գիշերօթիկում 5 աղջիկ և 5 տղա է եղել։

«Երեխաները 1-17 տարեկան են։ Տեղափոխման պահին 2 երեխա առողջական խիստ անբավարար վիճակում են եղել, նրանց տեղավորել էին Գորիսի ԲԿ–ում։ Ամբողջությամբ լավանալուց հետո նրանք տեղափոխվել են խնամքի հաստատություն»,– նշեց Սիմոնյանը։

Անդրադառնալով այդ երեխաներին որդեգրելու կամ խնամքը կազմակերպելու առնչությամբ լուրերին, փոխնախարարը շեշտեց, որ բոլորը կենսաբանական ծնողներ ունեն և որևէ մեկը զրկված չէ ծնողական իրավունքներից։

«Ինչպես ՀՀ–ում բնակվող երեխաների կյանքի լավագույն ընթացքն ապահովելու համար մենք այնպես ենք անում, որպեսզի նրանք վերամիավորվեն ընտանիքների հետ, այս երեխաների դեպքում էլ նույն գործընթացը կիրականացվի»,– ասաց Սիմոնյանը։

 

Նա ընդգծեց, որ 2 երեխայի ընտանիք արդեն իսկ տեղափոխվել է խնամքի հաստատությանը մոտ գտնվող տներ, և ԱՍՀ նախարարությունը պետք է փորձի վերամիավորել նրանց։ Եվս 3-ն էլ հաշվառվել են որպես խնամատարության ենթակա երեխաներ։

ԼՂ–ից բռնի տեղահանված առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ՀՀ այն համայնքում, որում նրանք տեղակայվել են, իրենց լիազորությունների շրջանակում խնամակալ կամ հոգաբարձու կնշանակի։

Տեղահանվածներից մոտ 30 հազարը երեխաներ են, այդ թվում 21 հազարը՝ դպրոցահասակ։

արցախցի բռնի տեղահանվածներ տեղահանված երեխաներ Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին