f

Անկախ

Հովիկ Աղազարյանին ապտակելու համար կալանավորված Արմեն Գալստյանը՝ զոհված Լևոն Գալստյանի հայրը, ազատ կարձակվի


ԱԺ «ՔՊ»-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին «Եռաբլուրում» ապտակելու համար կալանավորված Արմեն Գալստյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված Լևոն Գալստյանի հայրը, կլինի ազատության մեջ։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Անի Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց Գալստյանի խափանման միջոց կալանքի ժամկետը չերկարացնելու և Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը։

Դատարանը Գալստյանի վրա պարտավորություն դրեց՝ առանց վարույթն իրականացնող մարմնի չլքել մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ տեղյակ պահել դատարանին, միևնույն ժամանակ, դատարանն արգելեց Գալստյանին շփվել վարույթում ներգրավված անձանց հետ՝ վկաների, տուժողների և մյուս մասնակիցների հետ։ Նախագահողը նաև զգուշացրեց, որ խափանման միջոցի պայմանը խախտելու համար կբարձրացվի կրկին խափանման միջոցի փոփոխման հարցը։ Նշենք, որ Արմեն Գալստյանի խափանման միջոց կալանքը ոչ թե վերացվել, այլ՝ չի երկարացվել, հետևաբար, մինչև նոյեմբերի 21-ը Գալստյանը կմնա կալանավորված։

 

Խափանման միջոցի հարցի քննարկումից հետո դատարանը պետք է քննարկի նաև գույքային հայցի պատասխանողի հարցը, թեև այս պահին որևէ հայց դեռևս ներկայացված չէ, ըստ այդմ, պետք է այդ հարցի առնչությամբ դիրքորոշում հայտնի տուժող կողմը։ Պաշտպան Վահան Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ միջնորդություն է ներկայացվել՝ տուժողի կարգավիճակը վերացնելու մասին, տուժողի մասնակցությամբ նաև այդ հարցը կքննարկվի։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստին դատարանը կփորձի ապահովել նաև տուժող կողմի ներկայությունը։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Արմեն Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նա, 2023 թվականի սեպետեմբերի 21-ին' ժամը 08:30-ի սահմաններում, Արսեն Ռոբիկի Աբրահամյանի և ինքնությունները չպարզված մի խումբ այլ անձանց հետ միասին կատարել է խուլիգանություն.

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Կառլենի Գալստյանը, 2023 թվականի սպետեմբերի 21-ին' ժամը 08:30-ի սահմաններում, Արսեն Ռոբիկի Աբրահամյանի և քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ այլ անձանց հետ' խմբի կազմում, գտնվելով հասարակական վայր հանդիսացող' «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և համընդհանուր ճանաչում ստացած բարոյական նորմերի նկատմամբ, ինչպես նաև հասարակությունից առանձնանալու և սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, Հայաստանի անկախության պետական տոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Հովիկ ՀովսԵփի Աղազարյանի և Հակոբ Արսենի Ասլանյանի քաղաքական հայացքներով և կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված' սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ են հնչեցրել և անպարկեշտ արտահայտություններ արել վերջիններիս հասցեին, որի ընթացքում Արմեն Կառլենի Գալստյանը ոտքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Հ.Աղազարյանի ազդրի հատվածին, որպիսի գործողություններով, հասարակությունից առանձնանալու և սեփական անձի առավելությունը ցուցադրելով, խոչընդոտել և թույլ չեն տվել Հովիկ Հովսեփի Աղազարյանին և Հակոբ Արսենի Ասլանյանին մուտք գործել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Ա.Գալստյանի, Ա.Աբրահամյանի և մյուս անձանց կողմից շարունակվող խուլիգանական բնույթի գործողությունները դադարեցվել են միայն ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում:

Արմեն Գալստյան Հովիկ Աղազարյան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին