Երևանում սինագոգի հրկիզման դեպքով Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։
Վարույթը նախաձեռնվել է՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։ Պարզվում է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։