Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով БРИКС-ում Ֆրանսիայի ընդգրկման հնարավորության մասին, հայտարարել է, որ եթե երկիրը ցանկանում է դա, ապա պետք է հայտ ներկայացնի, որը կքննարկվի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ինչ վերաբերում է БРИКС-ի աշխատանքներին Ֆրանսիայի մասնակցությանը, խնդրեմ, եթե Ֆրանսիան ցանկանա, կարող է հայտ թողնել, մենք կքննարկենք այն։ Առավել ևս, որ Ռուսաստանը հաջորդ տարի նախագահելու է БРИКС-ը, ինչպես արդեն ասացի»,- ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային ֆորումի շրջանակում քննարկման ժամանակ։
Հիշեցնենք, որ БРИКС-ի կազմում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։