Գազայի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի շենքերին իսրայելական ռազմական հարձակման հետևանքով զոհվել է 26 մարդ, հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հարվածների հետեւանքով տասնյակ մարդիկ են տուժել։
Նշվում է նաև, որ հարվածները թիրախ են դարձրել Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիայի ինդոնեզական հիվանդանոցի շրջակայքը, ինչպես նաև Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա ճամբարի օբյեկտները: