f

Անկախ

Ադրբեջանն ուզում է գործ ունենալ Թուրքիայի և Ռուսաստանի հետ, դա լարվածության հիմք է. ԱՄՆ կոնգրեսական


Փաստ է, որ պետքարտուղարությունը նշել է, թե իրենց հայրենիքը լքած մարդկանց պետք է հնարավորություն տրվի վերադառնալ, չեմ կարծում, թե լուծում կամ հավաստիացում է այն հայերի համար, որոնք հարկադրված լքել են հարազատ տները: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան:

«Կարծում եմ՝ ապագա քննարկումներում այս հարցը պետք է հստակ կերպով ներկայացված լինի  և չեմ կարծում, թե թույլտվություն է հարկավոր այդ մարդկանց համար: Նրանք պետք է կարողանան վերադառնալ իրենց տները երբ ցանկանան»,-ասել է նա:

Հարցին, թե ով պետք է երաշխավորի նրանց անվտանգությունը, որոնք կցանկնան վերադառնալ ԼՂ, Կոստան պատասխանել է. «Դա պետք է ամրագրվի խաղաղության համաձայնագրում և հենց այդ պատճառով է այդքան կարևոր համաձայնագիրը: ԱՄՆ-ն պետք է վստահ լինի, որ դա ապագա բանակցությունների հիմնական կետերից մեկն է լինելու, որին համաձայնել է նաև Ադրբեջանը»:

Նրա խոսքով, այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հիմք կա. «Ադրբեջանի չցանկանալը վերադառնալ բնակցության սեղանի շուրջ ինքնին վկայում է այդ մասին: Երկրորդ, նրանց ցանկությունը՝ գործ ունենալ Թուրքիայի և Ռուսաստանի հետ, ևս խոսում է այդ մասին:

2400 ռուս զինվորները, որոնք իբր խաղաղապահներ էին, պարզվեց՝ ոչինչ չեն արել, երբ մարդկանց ստիպում էին տարհանվել: Մինչ այդ էլ ԼՂ շրջափակման ժամանակ նրանք  թույլ չէին տալիս միջանցքով սննդամթերք և բժշկական պարագաներ տեղափոխել ԼՂ: ԱՄՆ-ն պետք է ապահովի, որ լինի արդարություն և համաձայնություն, որը կպահպանեն բոլոր կողմերը»:

Աշխարհում ԱՄՆ Հայաստան Արցախ Ադրբեջան

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին