Նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից փախուստի է դիմել քրեական գործով որպես մեղադրյալ, Երևանի բնակիչ 38-ամյա Գևորգ Սուքիասյանը: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Նա դատարան էր եկել՝ իր նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքը փոխարինվելու համար և դատավորի վճիռը հրապարակելվուց հետո դատարանի դահլիճից դուրս է եկել և դիմել փախուստի:
Դեպքի փաստով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ֆոտոլրագրողի տեղեկույթուններով` նա մեղադրվում է ՀՀ Քր օր.-ի 235 հոդվածի, 255 հոդվածի և 335 հոդվածի հատկանիշներով: