f

Անկախ

ԱՄՆ նախագահի թեկնածուները դատապարտել են Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի էթնիկ զտումը


ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ռոն Դեսանտիսը, Նիկի Հեյլին և Վիվեկ Ռամասվամին վճռականորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնիկ քրիստոնյա հայերի էթնիկ զտումը։

Ինչպես տեղեկացնում է «Հայ դատի» հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, նրանք այս հայտարարությունները արել են «The Family Leader» համաժողովի ժամանակ, որը վարել է համաժողովի նախագահ Բոբ Վանդեր Փլաթսը։

Նշելով, որ հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդն են և վկայակոչելով Ադրբեջանի կողմից հայ քրիստոնյաների էթնիկ զտումները, Վանդեր Փլաթսը հարցրել է երեք թեկնածուներին, թե ինչպե՞ս են նրանք ապահովելու, որ քրիստոնեության այս հին ամրոցը պահպանվի։

Ի պատասխան այդ հարցի Դեսանտիսը նշել է․ «Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է կագնեն Հայաստանի քրիստոնյաների կողքին։ Կարծում եմ, որ դա վեհ գործ է»։

Նիկի Հեյլին իր պատասխանում ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանում, զավեշտալի է․ «Մենք պետք է հայտարարենք Ադրբեջանին դրա մասին»։

Վիվեկ Ռամասվամին տվել է առավել մանրամասն պատասխան։

« Աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի 120 հազար հայերը ստիպված են եղել լքել իրենց տները: Եվ դրա հիմքում ավելի կեղտոտ գաղտնիք կա։ Մենք ՝ ԱՄՆ կառավարությունը, վճարում ենք դրա համար»,- ասել է Ռամասվամին։

Ռամասվամին քննադատել է նաև Բայդենի վարչակազմին՝ 907-րդ հոդվածի սահմանափակումները վերացնելու, Ադրբեջանին զինելու և հայերի էթնիկ զտումները հրահրելու համար:

Աշխարհում ԱՄՆ նախագահական ընտրարշավ Արցախ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին