f

Անկախ

ՀՀ պետռեգիստրում չհաշվառված արցախցիները չեն կարող վարորդական իրավունքի վկայական ստանալ. ի՞նչ է պարզաբանում ՆԳՆ-ն


Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնց մինչ օրս չի հաջողվել ՀՀ-ում ժամանակավոր բնակության վայրերում հաշվառվել, չեն կարող տրանսպորտային միջոցների հետ կապված գործարքներ իրականացնել՝ այդ թվում ստանալ վարորդական վկայականներ, գրանցել իրենց սեփականության իրավունքն ու հաշվառել տրանսպորտային միջոցը: NEWS.am-ին ահազանգած արցախցիները պնդում են, որ անձնագրային ծառայություն դիմում ներկայացնելու համար պարտադիր է, որպեսզի իրենց հաշվառման հասցեն փոխվի ՀՀ հաշվառման որևէ հասցե՝ կամ տվյալ հասցեի սեփականատիրոջ համաձայնության, կամ փաստացի բնակության հասցեի ուժով, մինչդեռ շատերը մինչ օրս մշտական բնակության վայր չունեն, իսկ ժամանակավոր բնակության վայրերում քչերն են համաձայնում հաշվառել իրենց: Արցախից տեղահանված բազմաթիվ քաղաքացիների տևական ժամանակ է չի հաջողվում վարորդական վկայականի որակավորման քննություն հանձնել, քանի որ ՀՀ-ում չունեն հաշվառման հասցե:

Խնդրի առնչությամբ NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ ճշտելու, թե ի՞նչ ընթացակարգով են վարորդական վկայականներ ստանալու, փոխանակելու կամ կրկնօրինակը ստանալու արցախից տեղահանված քաղաքացիները, եթե Հայաստանում դեռևս չունեն մշտական բնակության վայր և հաշվառման հասցե:

Ի պատասխան՝ ՆԳՆ-ից հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց տրանսպորտային միջոցներ վարելու համար վարորդական վկայականներ ստանալու, փոխանակելու կամ կրկնօրինակը ստանալու և սեփականության իրավունքով իրենց պատկանող և ԼՂ-ում հաշվառված տրանսպորտային միջոցների հաշվառման վերահաշվառման գործողությունների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ պարտադիր է համարվում գործողությունը հայցողի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալը և անձը հաստատող որևէ փաստաթղթի առկայությունը (պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն և 2020 թվականի մարտի 26-ի թիվ 385-Ն որոշումներով)։

«ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1864-Ն որոշմամբ  հարցն ամբողջությամբ լուծվում է, քանի որ, ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն և 2020 թվականի մարտի 26-ի թիվ 385-Ն որոշումներով ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթը (ժամանակավոր ապաստանի /պաշտպանության/ վկայական), իսկ Որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 1-ին կետի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին անձը հաստատող փաստաթղթերը տրվում կամ փոխանակվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում։ Միաժամանակ հայտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձինք որոնք ունեն Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ և ՀՀ բնակչության պետական ռեգիստրում գրանցման հաշվառման հասցե, կարող են վերոհիշյալ իրավակարգավորումներով նախատեսված ցանկացած գործողություն կատարելու համար դիմել ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ցանկացած ստորաբաժանում»,-ասված է մեզ ուղղված պատասխանում:

Այսինքն, ստացվում է, քանի դեռ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները չունեն փախստականի կարգավիճակ և դեռևս չեն հաշվառվել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում, չեն կարող տրանսպորտային միջոցներ վարելու համար վարորդական վկայականներ ստանալու, փոխանակելու կամ կրկնօրինակը ստանալու և սեփականության իրավունքով իրենց պատկանող և ԼՂ-ում հաշվառված տրանսպորտային միջոցների հաշվառման վերահաշվառման գործողությունների իրականացնել:

Ոստիկանությունից նաև հետաքրքրվել էինք, թե 2023թ. սեպտեմբերյան պատերազմի և բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում հաստատված Արցախի բնակիչներից քանի՞սն են մինչ օրս դիմել ՆԳՆ ճանապարհային ոստիկանություն՝ վարորդական վկայականի հետ կապված գործողություններ կատարելու պահանջով: ՆԳՆ-ից պատասխանել են, որ այս առնչությամբ առանձին հաշվառում չի վարվում:

Հայաստան Արցախի Հանրապետություն վարորդական իրավունք

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին