Զբոսաշրջության ապահովության ինդեքսով ՀՀ–ն 142 երկրների մեջ 7–րդ տեղում է, քանի որ մեր երկրում շատ քիչ է հանցագործությունների քանակը։
Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձանաժոցովի նիստում տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Աշխարհի բոլոր երկրներում զբոսաշրջության ծավալի աճի մակարդակով ՀՀ–ն 6–րդն է, այն զիջում է Կատարին, Սաուդյան Արաբիային և մի քանի այլ երկրների։
Համեմատած բազմաթիվ այլ երկրների մեր երկրում զբոսաշրջությունն աճել է»,- հավելեց նախարարը։