2023թ օգոստոսին վարժական հավաքների մեկնած և ադրբեջանցիների կողմից առևանգված Գագիկ Ոսկանյանի նկատմամբ Ադրբեջանում հարուցված շինծու գործով նախաքննությունն ավարտվել է։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ գործն ուղարկվել է Գանձակի՝ «Գյանջայի» դատարան, այն կքննի դատավոր Աբդուլլա Մամեդովը։ Ադրբեջանցիները շինծու գործով նաև «տուժողներ» են գտել՝ Էլվին Հուսեյնզադեն, Իսրաֆիլ Մամեդովը, Խայալ Դաշդեմիրովը, Ալի Քերիմովը և Թոֆիկ Իսմայիլովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն նախնական տվյալներով ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում էին որոնողական աշխատանքներ։ Ավելի ուշ պաշտոնապես հայտնի դարձավ՝ վարժական հավաքի մասնակցին՝ ադրբեջանցիների կողմից գերեվարման մասին։