f

Անկախ

Հայց ենք ներկայացրել դատարան, Ավինյանը օրենքով չի ստանձնել իր լիազորությունները. Հակոբյան


Ես վարչական դատարան դիմում եմ տվել, որում պնդում եմ, որ Տիգրան Ավինյանը օրենքին համապատասխան կարգով չի ստանձնել քաղաքապետի լիազորությունները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երեւանի ավագանու նիտում հայտարարեց  «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

«Մինչեւ Ավինյանը, երեք քաղաքապետները ապահովել են քվորում երդմնակալության նիստին: Տիգրան Ավինյանը պնդում է, որ դա արարողակարգային նիստ է, եւ քվորում չի պահանջվում:

Երկրորդ, նույն նախադեպով Թալինում 2022-ի մայիսին ընտրվել է քաղաքապետ։: Քվորումը նիստին ապահովվել է, երբ ավագանին ընտրել է քաղաքապետին, սակայն երդմնակալության արարողության նիստին քվորում չի ապահովվել, ինչի հետեւանքով երեք ամիս անց եղել են արտահերթ ընտրություններ:

Երրորդը, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Ավինյանի թիմակից Գնել Սանոսյանն ու իր տեղակալը, հարցին, թե կարո՞ղ է լինել օրենքով սահմանված նիստ, որի ժամանակ քվորում չի պահանջվում, Տիգրան Ավինյանի գործընկերները հաստատել են մեր թեզը, որ օրենքով սահմանված նիստը պարտավոր է ունենալ քվորում»,-ասաց նա:

Սամվել Հակոբյանը հավելեց, որ իրենք ներկա են լինելու ավագանու նիստերին. «Սակայն զգուշացնում եմ բոլոր երեւանցիներին, որ ցանկացած որոշում, ցանկացած աշխատանք։ եւ հարաբերություն, որ ունենալու եք այս քաղաքապետի հետ, վստահ մի եղեք, որ այդ ամենը հետագայում չի վիճարկվելու: Ամսի 13-ի նիստը քվորում չի ունեցել, մեր օրինական պահանջը դատարանում այն է, որ անցկացվի նոր երդմնակալության արարողակարգի նիստ: Եթե ընդդիմադիր ուժերը գան, ապահովեն քվորում, ապա ուղղակի ամսի 13-ից ի վեր ինչ որոշում ընդունվել է, նորից կարվի, իսկ եթե չապահովեն քվորում, տրամաբանական կլինի ունենալ արտահերթ նոր ընտրություններ»,- հայտարարեց նա:

Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց. «Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, ձեզ հաջողություն եմ մաղթում դատական գործում»:

Հայաստան Սամվել Հակոբյան Երևանի քաղաքապետարան

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին