ԱՄՆ-ի Միննեապոլիսի ոստիկանությունը ուղիղ եթերի ընթացքում ձերբակալել է CNN- ի թղթակից Օմար Խիմենեսին: Գրում է Gazeta.ru-ն։
Խիմենեսը ռեպորտաժ էր սկսել «Նոր օր» ծրագրի համար Մինեապոլիսում քաղաքացիական անկարգությունների վայրից, երբ նրան ոստիկանության աշխատակիցներ են մոտենում և հայտարարում, որ ձերբակալում են նրան: Լրագրողին ձեռնաշղթաներ են հագցնում և տանում:
Իսկ այդ ամբողջ ժամանակ CNN- ի նկարահանող խմբի օպերատորը ուղիղ եթերում ցույց է տվել տեղի ունեցածը:
Տեսանյութում լսվում է, թե ինչպես է լրագրողը հարցնում, թե ինչու են իրեն ձերբակալում, բայց ոստիկանությունը պատասխան չի տալիս:
Իսկ այդ ընթացքում ստուդիայում գտնվող «Նոր օր» հաղորդաշարի հաղորդավարները հայտարել են, որ երբեք նման բան չեն տեսել:
CNN հեռուստաալիքի մամուլի ծառայության թվիթերյան էջը հաղորդագրություն է տարածել, որ ոչ միայն թղթակիցն է ձերբակալվել, այլ նաև ամբողջ նկարահանող խումբը։