Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ասել է, որ իր արտաքին գործերի նախարարը և հետախուզության ղեկավարը համագործակցում են Կատարի իշխանությունների հետ՝ ազատելու պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից պահվող պատանդներին, հայտնում է Reuters-ը։
«Ե՛վ իմ արտաքին գործերի նախարարը, և՛ իմ հետախուզության ղեկավարը շարունակում են գործընթացը Կատարի հետ համատեղ ջանքերով»,- ասել է Էրդողանն՝ Ալժիրում իր ալժիրցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում։
«Մենք հուսով ենք, որ որքան հնարավոր է շուտ բանտարկյալների փոխանակման հարցում արդյունքի կհասնենք։ Մենք մշտական կապի մեջ ենք և հույս ունենք, որ դա դրական արդյունքներ կտա»,- հավելել է նա։