Ադրբեջանի նախագահի 2023 թվականի հուլիսի 17-ի հրամանի համաձայն՝ էլեկտրական սարքավորումներից բաղկացած մարդասիրական օգնության երկրորդ մասն ուղարկվել է Ուկրաինա։ Այս մասին այսօր հայտնել են Ադրբեջանի Էներգետիկայի նախարարությունից։
Բեռը ներառում է ավելի քան 900 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 18 տրանսֆորմատորներ և տրանսֆորմատորային ենթակայաններ։ Տեղեկացվում է, որ Ադրբեջանի Էներգետիկայի նախարարության կողմից տրամադրված մարդասիրական օգնությամբ 23 բեռնատարների շարասյունը շարժվել է Սումգայիթի արդյունաբերական պարկի տարածքից։