f

Անկախ

ՌԴ-ն Ֆինլանդիայի հետ սահմանին հիբրիդային պատերազմի մարտավարություն է կիրառում. ISW


Ռուսաստանը հիբրիդային պատերազմի մարտավարություն է կիրառում՝ արհեստականորեն միգրացիոն ճգնաժամ ստեղծելով Ֆինլանդիայի սահմանին։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) զեկույցում։

Դրա համաձայն՝ ռուս-ֆիննական սահմանին հիբրիդային պատերազմի մարտավարությունը նման է այն բանին, թե ինչպես Ռուսաստանն ու Բելառուսը ստեղծեցին միգրացիոն ճգնաժամ Լեհաստանի սահմանին 2021 թվականին, և, հավանաբար, նույն կերպ ուղղված է ՆԱՏՕ-ի ապակայունացմանը: Այնուհետև Կրեմլն օգտվել է 2021 թվականի հորինված ճգնաժամից՝ ՆԱՏՕ-ին մեղադրելով Բելառուսի դեմ ագրեսիայի մեջ։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ կձեռնարկի ցանկացած հակաքայլ, որն անհրաժեշտ է համարում սեփական անվտանգությունն ապահովելու համար։

ISW-ի փորձագետները համոզված են, որ Ֆինլանդիայում միգրացիոն ճգնաժամ ստեղծելու փորձը ՆԱՏՕ-ի երկրներում քաղաքական իրավիճակն ապակայունացնելու քայլերից մեկն է։ Ֆինլանդիայի իշխանությունները նոյեմբերի 18-ին փակել են Ռուսաստանի հետ երկրի հարավ-արևելյան սահմանի չորս անցակետեր այն բանից հետո, երբ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ 2023 թվականի սեպտեմբերից մոտ 300 ապաստան հայցողներ, հիմնականում Իրաքից, Եմենից, Սոմալիից, Ռուսաստանից ժամանել են Ֆինլանդիայի սահման: Ֆիննական Iltalehti հրատարակությունը նոյեմբերի 20-ին հայտնել է, որ իշխանությունները քննարկում են նոյեմբերի 21-ի գիշերը Ռուսաստանի հետ ամբողջ սահմանը փակելու հարցը։

«Քիչ հավանական է, որ այս միգրանտները մնացել են Ֆինլանդիայի սահմանին զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում, երբ սահմանապահները թույլ չեն տվել նրանց մտնել Ֆինլանդիայի տարածք, և դա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ներգրավված է այս իրավիճակում»,- ասել են փորձագետները:

 

Աշխարհում Ռուսաստան Ֆինլանդիա Հիբրիդային պատերազմ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին