ԱՀԿ-ի աշխատակցուհին սպանվել Է Գազայում իր ամուսնու, վեց ամսական երեխայի, և երկու եղբայրների հետ։ Այդ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 55 մարդ: Այս մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը X սոցկայքում:
«Ես և իմ գործընկերները ցնցված ենք. այսօր Գազայում մենք կորցրել ենք մեր աշխատակիցներից մեկին: ԱՀԿ-ի մեր երիտասարդ գործընկեր Դիմա Ալհաջը ողբերգականորեն մահացավ իր վեց ամսական երեխայի, ամուսնու և երկու եղբայրների հետ միասին: Հաղորդվում է, որ նույն տանը պատսպարված ընտանիքի 55 անդամները նույնպես սպանվել են», - ասված է հաղորդագրության մեջ: