Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը խզում է բոլոր հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։ Այդ մասին Թրամփը հայտարարել է մամուլի ասուլիսի շրջանակներում, որը հեռարձակել է Սպիտակ տան թվիթերյան էջը։Գրում է Gazeta.ru-ն;
«Քանի որ նրանք (ԱՀԿ) հրաժարվել են իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, այսօր մենք խզում ենք հարաբերություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ», - ասել է Թրամփը:
Նախագահը հավելել է, որ միջոցները կփոխանցվեն համաշխարհային առողջապահության կարիքներին:
Ավելի վաղ Միացյալ Նահանգներն ԱՀԿ-ին մեղադրել էր Չինաստանի հետ համագործակցության մեջ, որը չէր կարողացել զսպել կորոնավիրուսի տարածումը երկրի ներսում, այլ նաև որ ժամանակին համաշխարհային հանրությանը չէր տեղեկացրել այդ սպառնալիքի մասին: