f

Անկախ

«Ուսուցիչը քաշքշել է 1-ին դասարանցի երեխայիս, պատռել վերնաշապիկը, նվաստացրել». մայրը հաղորդում է ներկայացրել (լուսանկար)


Երևանի «Ուսում» հանրակրթական դպրոցի 1-ին դասարանում սովորող երեխաներից մեկի մայրը՝ Ռուզան Առաքելյանը, NEWS.am-ի խմբագրություն է ահազանգել այն մասին, որ իր որդու նկատմամբ նույն դասարանի դասղեկ Լուսինե Խաչատրյանը պարբերաբար բռնություն է գործադրել։

Մայրը պատմեց, որ երեխան մինչև դպրոց հաճախելը գնացել է մանկապարտեզ, ունեցել է լավ վարք, որևէ միջադեպ չի գրանցվել․

«Մեր խնդիրները սկսվել են «Ուսում» հանրակրթական դպրոցում։ Երեխան առաջին օրը երբ գնացել է, ուսուցչին այդ օրվանից սկսել է բողոքել երեխայից, թե նա չունի աշակերտական կարգապահություն, երեխան էլ ուսուցչուհուց էր բողոքում։ Դպրոց հաճախելուց կարճ ժամանակ անց արդեն նկատվում էր երեխայի վարքագծի փոփոխություն, նա դարձել էր ավելի լարված, ընկճված, միևնույն ժամանակ պատմում էր ինձ, որ ուսուցչուհին իր հետ շատ վատ է վարվում։ Որոշ ժամանակ անց երեխան սկսեց հրաժարվել դպրոց գնալուց։ Ես հանդիպեցի և խոսեցի ուսուցչուհու հետ, նրան ներկայացրի իրավիճակը, նա նորից բողոքեց երեխայից, թե երեխան խաղ է անում դասերի ընթացքում, գետնին է նստում, չի նստում աթոռին։ Ես ստիպված եղա երեխայի մոտ պահել գաղտնալսող սարք, որից հետո պարզվեց, որ երեխաս ճիշտ է, չի ստում, նա ուսուցչուհու կողմից պարբերաբար ենթարկվում է հոգեբանական և ֆիզիկական բռնության։ Ուսուցչուհին անընդհատ բղավում էր, խիստ նկատողություններ էր անում, վիրավորում երեխայիս արժանապատվությունը, երեխային անվանում էր՝ «փնթի», «բութ», «աննորմալ», «հասկացողության հետ խնդիրներ ունեցող», քաշքշում էր թևերից, անկյուն կանգնեցնում, վերջին անգամ երեխային քաշքշելու արդյունքում պատռվել էր երեխայիս հագուստը։ Երեխաս ընդհանրապես ծանոթ չի եղել այդպիսի պատժատեսակին, նա այդ ամենին ծանոթացել է դպրոցում։ Երեխաս մի օր եկավ վերնաշապիկը պատռված, ուսուցչուհին պատճառաբանում է, թե փորձել է երեխային գետնից բարձրացնել, ինչի արդյունքում երեխայիս հագուստը պատռվել է, սակայն ձայնագրության մեջ այլ դեպք է, երեխային քաշել է ու պատռել վերնաշապիկը, նրան անվանել՝ փնթի, երեխայիս վերնաշապիկը փոխել էր, հագցրել պարի զգեստը ու երեխայիս ուղարկել տուն»։

Երեխայի մայրը պատմեց, որ դեպքից հետո նա հանդիպել է դպրոցի տնօրենին և նրան ներկայացրել եղելությունը, որից հետո տեղի է ունեցել նիստ այդ թեմայի առնչությամբ․

«Նիստի ընթացքում ուսուցչուհու ագրեսիվ պահվածքը խրախուսել են նաև այլ ուսուցիչներ, արդարացրել են նրա քայլը։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ ուսուցչուհու նյարդահոգեբանական վիճակը թույլ է տալիս, որ նա դպրոցում աշխատի, առավել ևս տարրական դասարաններում»։

Երեխայի ծնողները դիմել են նաև հոգեբանի, որի եզրակացության համաձայն՝ երեխայի մոտ նկատվում է  հոգեբանական ճնշվածություն, հուզական լարվածություն, անվստահություն, անզորության զգացում, վախ՝ ագրեսիայից, էմոցիոնալ շփման պակաս, հարձակման վախ․ «Այժմ էլ հոգեբանն աշխատում է երեխայի հետ»։

Մայրը պատմեց, որ այժմ երեխան այլ դպրոց է հաճախում․ «Ես ստիպված եմ եղել երեխայիս դպրոցը փոխել, հիմա գնում ենք այլ դպրոց, այդ դպրոցից ես չեմ լսում բողոքներ, երեխան էլ իրեն շատ լավ է զգում այդ դպրոցում, նույնիսկ ինձ պատմում է, որ իր հետ շատ լավ են վարվում։ Երեխաս մասնակցում է մի շարք խմբակների, օրինակ՝ Սարյանի անվան արվեստի դպրոց էլ է հաճախում, որևէ դեպք չի արձանագրվել»։

Երեխայի մայրը նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, գրավոր ներկայացրել է դեպքը նաև ԿԳՄՍ նախարարությանը․ «Ես հաղորդում եմ ներկայացրել դատախազություն այն մասին, որ կոպտորեն խախտվել են երեխայիս իրավունքները և երեխայիս առողջությանը պատճառվել է վնաս»։

NEWS.am-ին Գլխավոր դատախազությունից հաղորդեցին, որ հաղորդումը ստացել են և ուսումնասիրման փուլում է։

Մենք կապ հաստատեցինք նաև ուսուցչուհու՝ Լուսինե Խաչատրյանի հետ, որը կտրականապես հերքեց դեպքը․ «Նման բան չկա, զարմացած եմ, որ ծնողը նման ահազանգ է արել։ Ծնողն իր որոշմամբ է երեխային դպրոցից տեղափոխել։ Մենք ծնողի հետ ունեցել ենք շատ բարիդրացիական խոսակցություն, որից հետո ծնողը որոշել է երեխային տեղափոխել։ Որևէ վիճաբանություն մենք ծնողի հետ չենք ունեցել։ Մենք ծնողի հետ մշտական կապի մեջ ենք»։

Այդուհանդերձ ուսուցչուհին պնդեց, որ երեխան ունեցել է վարքային խնդիրներ։

«Գաղտնալսող սարք է դրել։ Գաղտնալսող սարքը երեխայի հետ դպրոց բերելը արդեն ապօրինի է եղել, որը մենք շրջանցել ենք։ Նման դեպք տեղի չի ունեցել։  Երեխան ունեցել է դիտողություն, այո։ Ես այդ երեխայի նկատմամբ որևէ վատ վերաբերմունք չունեմ»,- եզրափակեց դպրոցի ուսուցչուհին։

Skype_Picture_2023_11_23T16_06_20_365Z.jpeg (227 KB)

դպրոց բողոք Հայաստան խմբագրի ընտրանի

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին