f

Անկախ

Փաշինյանի դեմարշի չերևացող հետևանքները. կախվածությունը Ռուսաստանից առաջվա պես շատ մեծ է. Московский комсомолец


ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի մասնակիցները հավաքվում են Մինսկում, որպեսզի «ճշտեն ժամացույցները», մանավանդ որ բոլորի ժամացույցներն էլ տկտկում են տարբեր կերպ: Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում,Ղըրղզստանն ու Տաջիկստանը մտահոգված են սահմանային խնդիրներով, Բելառուսը սպասում է Լեհաստանի հարձակմանը, իսկ Ղազախստանը ջանասիրաբար պահպանում է «моя хата с краю» [ես գործ չունեմ] սկզբունքը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա արդեն դե ֆակտո դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Բայց կհամաձկվի՞ արդյոք Փաշինյանը դե յուրե ձևակերպել իր հեռանալը. սա ավելի շուտ տնտեսական հարց է, քան քաղաքական:

Ալեքսանդր Լուկաշենկոյի բախտը չբերեց. Բելառուսի նախագահությունը ամենայն հետխորհրդային միավորումներում համընկավ պանդեմիայի հետ, ուստի բոլոր գագաթնաժողովները տեղի էին ունենում հեռահար կարգով: Եվ միայն այժմ Բայտկային վերջապես հաջողվեց հավաքել գործընկերներին առերեսման: Սակայն նախապատրաստությունը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին մթագնեց այն լուրը, որ ոչ բոլորը ներկա կլինեն: Փաշինյանը նախապես տեղեկացրեց իր բացակայության մասին: Այն պահից ի վեր, երբ դաշնակիցները հրաժարվեցին թեկուզ խոսքով աջակցել Հայաստանին Ադրբեջանի դեմ հակամարտությունում, նման արձագանքը միանգամայն կանխատեսելի էր, այդուհանդերձ մյուս մասնակիցները ձևացան, թե զարմացած են:

Կրեմլում ափսոսանք հայտնեցին և փորձեցին բացատրել Փաշինյանին, որ հանդիպումն անհրաժեշտ է ժամացույցները ճշտելու համար, իսկ ՀԱՊԿ-ն բոլոր դեպքերում չի կորցնում իր այժմեականությունը: Լուկաշենկոն էլ իր հերթին խորհուրդ տվեց հայ գործընկերոջը մի լավ «ծանրութեթև անել քայլերը, որոնք կարող են ուղղվել ապաինտեգրմանը»: Այդ զգուշացման մեջ զգացվում էր թաքնված սպառնալիք (բայց պետք է գիտակցել, որ Հայաստանի տնտեսական կախվածությունը, առնվազն Ռուսաստանից, շատ մեծ է), սակայն դա ցանկալի ազդեցություն չունեցավ: Երևանը ոչ միայն չհրաժարվեց դեմարշից, այլև էլ ավելի խորացրեց իրավիճակը՝ խնդրելով ՀԱՊԿ քարտուղարությանը քննարկումից հանել երկու փաստաթուղթ, որոնք վերաբերում են Հայաստանին: Ըստ պլանի՝գագաթնաժողովում առաջնորդները պետք է վերջանական տեսքի բերեին «Հայաստանի Հանրապետությանն օգնելու համատեղ միջոցառումների մասին»  փաստաթուղթը և արտգործնախարարների հայտարարությունը տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին աջակցելու մասին:

Սակայն պետք է նշել, որ Հայաստանին օգնելու «համատեղ միջոցառումները» հենց սկզբից էլ մշակվել են առանց նրա համաձայնության: (ՀԱՊԿ-ի անցյալ՝ 2022 թ.    գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը չստորագրեց այդ մտադրությունների մասին հռչակագիրը:) Հայ քաղաքագետները մատնանշում են, որ դե ֆակտո հանրապետությունն արդեն դուրս է եկել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստաի և Տաջիկստանի հետ ռազմա-պաշտպանական միությունից և միայն կույրը կարող է դա չնկատել: Երևանը հետ կանչեց իր ներկայացուցչին ՀԱՊԿ-ից, չօգտվեց գլխավոր արտուղարի տեղակալի քվոտայից, անտեսեց կազմակերպության առանցքային միջոցառումները, հրաժարվեց համատեղ զորավարժություններ անցկացնելուց և մասնակցելուց: Սակայն Փաշինյանի հրապարակային հայտարարությունները ՀԱՊԿ-ին անդամակցության մասին բավական հակասական են: Մի կողմից՝ նա նշում է, որ դուրս գալու հող չի պատրաստում, այլ միայն իրեն ու միավորմանը ժամանակ է տալիս  մտածելու համար: Մյուս կողմից՝ մատնանշում է ՀԱՊԿ-ի մասնակցությամբ արևմտյան տեխնիկա և զենք գնելու հնարավորությունների սահմանափակությունը: Երրորդ՝ թափանցիկ ակնարկում է ուրիշ գործընկերի որոնման մասին, որոնք ունակ կլինեն «Ռուսաստան և ընկ.»-ից ավելի լավ ապահովելու Հայաստանի անվտանգությունը: «Թե ինչ գործընկերներ, չի հայտարարվի մինչև ՀԱՊԿ-ից վերջնականապես դուրս գալու մասին հայտարարությունը»,- հետաքրքրությունը շիկացնում է Փաշինյանը:

Բայց թե ուր է փչում քամին, բնավ էլ դժվար չէ կռահել: Հայաստանը նոյեմբերի 19-ին ստորագրել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնությունը, որը նախատեսում է դրա մասնակիցների թվաքանակի մեծացում և լիազորությունների ընդլայնում: Առաքելության մանդատն առայժմ չի փոխվում, սակայն և՛ բուն հանրապետությունում, և՛ ՀԱՊԿ երկրներում ենթադրում են, որ դա ռուսական խաղաղապահներին եվրոպացիներով փոխարինելու  քայլ է: Դրանից էլ մինչև Գյումրիի ռազմաբազայի փոխարինումը ՆԱՏՕ-ի բազայով, ինչպես ասում են, մի քայլ է: Պատահական չէ, որ Լուկաշենկոն, պատրաստվելով գագաթնաժողովին, իր մոտ կանչեց պաշտպանության նախարարության և ԿԳԲ-ի ղեկավարներին՝ զեկուցելու ռազմաքաղաքական իրավիճակի, հրատապ մարտահրավերների և ՀԱՊԿ-ին սպառնացող նոր վտանգների մասին:

Կրեմլում նույնպես նյարդայնանում են Անդրկովկասի պատճառով, բայց գերադասում են մտածել, որ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես խզման չի դիմի և ՀԱՊԿ-ն լքելը դե յուրե տեղի չի ունենա: Այսօր Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում 165 ԱՄՆ դոլարով (ավելի քիչ վճարում են միայն Ղըրղզստանը և Բելառուսը) և միջուկային վառելիք ԱԷԿ-ի համար, որը ապահովում է երկրի ծախսած էլեկտրաէներգիայի 40 տոկոսը, օգտվում է մաքսային արտոնություններից և ռուսական ներդրումներից, չասենք արդեն վաճառահանման շուկայի մասին, որին բաժին է ընկնում ներմուծման 30 տոկոսը: Դեմարշը կարող է հանգեցնել նրան, որ այդ բոլոր տնտեսական կարկանդակները ակնթարթորեն վերանան, կառքը վերածվի դդումի, և ջեռուցման սառը մարտկոցներն անեն այն, ինչ չկարողացավ անել անգամ Ղարաբաղի կորուստը. Փաշինյանին ուղղակի կջնջեն:

Ասենք, չի կարելի բացառել, որ նման սցենարը նույնպես չի հակասում Մոսկվայի շահերին:

Ելենա Եգորովա
 Աղբյուրը՝ mk.ru

 

Տարածաշրջան ՀԱՊԿ գագաթաժողով Հայաստան Ռուսաստան խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին