f

Անկախ

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել


Նոյեմբերի 18-ին, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացին կասկածվում է Արցախում անչափահաս տղային սպանելու մեջ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 21-ին, և երեխայի սպանությունը նախապես պլանավորված է եղել․ սպանություն կատարողը նախօրոք իմացել է ում և ինչի համար է սպանելու, սակայն Արցախի իրավապահ համակարգը քննությունը կատարել է թերի, ինչն էլ թե՛ սպանվածի հարազատների, թե՛ նրան ճանաչողների մոտ արդարացիորեն զայրույթ է առաջացրել, որ ոչ միայն առանձնապես ծանր հանցագործությունն են կոծկել, այլ նաև քաջ իմանալով սպանության հիմնական պատվիրատուին՝ չեն փորձել կամ չեն համարձակվել նրանով զբաղվել:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք համայնքում տեղակայված «ԱՏԱ Վանք Լես» ՓԲ ընկերության վարչական շենքի բակում, Արկադի Արկադիի Օհանյանի և Աբգար Նորիկի Հայրապետյանի միջև ծագած վիճաբանության ընթացքում Ա. Հայրապետյանը նախապես իր մոտ առկա սառը զենք հանդիսացող ծալովի դանակով ուղղակի դիտավորությամբ, կյանքից ապօրինի զրկելու նպատակով երեք անգամ հարվածել է Ֆ. Օհանյանի մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինս պատճառելով որովայնի աջ կողային ծակած-կտրած վնասվածքի ձևով մարմնական վնասվածք, ինչի հետևանքով Ֆ. Օհանյանի ժամը 12:45-ին տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում, որտեղ էլ ժամը 13։40-ին մահացել է։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

23.08.2019թ-ին Աբգար Նորիկի Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափաքնման միջոց է ընտրվել կալանավորումը։

Վերը նշված դեպքի վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքից երեք ամիս առաջ Աբգար Հայրապետյանի հայրը մանեկենի վրա որդուն սովորեցրել է, թե ինչպես կարելի է դանակով հարվածներ հասցնել, բացի այդ քրեական գործի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել, և վարույթն իրականացնող մարմնի կողմից ցուցաբերվել է բացահայտ անգործություն այն պայմաններում, որ ինչպես մեղադրյալի, այնպես էլ վկաների ցուցմունքներում առկա են էական հակասություններ․ առկա է հիմնավոր կասկած, որ հանցագործը ունի պատվիրատու, ինչպես նաև այդպես էլ չի պարզվել հանցագործության շարժառիթը։

Հայաստան Արցախի Հանրապետություն

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին