f

Անկախ

Բաքուն դժգոհություն է հայտնել, որ Ադրբեջանի քաղաքացիները ԵՄ երկրների վիզա ստանալու հետ կապված դժվարությունների են բախվում


Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Եվրամիության միջև վիզաների դյուրացման հարցերով համատեղ հանձնաժողովի 7-րդ հանդիպումը։ Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նիստին մասնակցել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության և պետական ​​այլ մարմինների պաշտոնյաներ, Եվրամիության միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության, Բաքվում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներ:

Նշվում է, որ կողմերը կառուցողական և հանգամանալից քննարկում են անցկացրել 2013 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Եվրամիության միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի» դրույթներից բխող պարզեցումների իրականացման մեխանիզմների և փոխշահավետ ընդլայնման հեռանկարների շուրջ։ Վկայակոչելով 2022 թվականի և մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ի վիճակագրական տվյալները՝ ընդգծվել է, որ Ադրբեջանի և Եվրամիության քաղաքացիների փոխայցելությունների թվի զգալի աճ է գրանցվել։ Հանդիպմանը պաշտոնական Բաքուն նաև դժգոհություններ է հայտնել։

«Հանդիպման ընթացքում հակառակ կողմի ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանում գործող ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչություններ մուտքի արտոնագրի համար դիմելու ժամանակ Ադրբեջանի քաղաքացիների դժվարությունները, մտքեր են փոխանակվել դրանց վերացման մեխանիզմների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 

Աշխարհում Ադրբեջան Եվրամիություն վիզա

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին