f

Անկախ

‹‹ ‹‹Խաղալիքը›› ձեռքումդ կպահես, աչքիս շատ են երևում››․ հերոս Արման Ղուլյան


Արման Ղուլյանն Արցախի պաշտպանության բանակ է զորակոչվել 2020 թվականի օգոստոսի 11-ին։ Ծառայում էր Ասկերանի N զորամասում։ Ծնողները որդուն տեսակցելու համար Արցախ չեն կարողացել գնալ՝ կարանտինի պատճառով։

‹‹Սեպտեմբերի 5-ին երդման արարողությունն էր։ Երկու-երեք օրվա մեջ տեղեկացրեց դրա մասին։ Ասաց՝ մամ, խնդրում եմ՝ չգաս հասնես այստեղ, չեն թողնելու ինձ տեսնես։ Դու դրանից ես վատ զգալու, որ հասել ես այստեղ, ինձ չես տեսել, ես էլ ինձ եմ  վատ զգալու, որ դուք եկել եք, ես չեմ կարողացել դուրս գալ››,-‹‹Անկախի›› հետ զրույցում պատմում է մայրը՝ Հերմինե Աբելյանը։

Մոր խոսքով՝ Արմանը տեսակով այնպիսի մարդ էր, որ չէր բողոքում, զուսպ էր, դրական էր խոսում ծառայության մասին։ Սննդի հարցում էլ չէր դժգոհում, ասում էր՝ սնվում են լիարժեք։ Մայրը հարցրել է՝ Արցախ գնացողի հետ ի˚նչ ուղարկի, որդին խնդրել է խմորեղեն, որ մայրն էր պատրաստում։

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրը ծնողները շատ անհանգիստ էին, մտածում էին՝ իրենց զանգով կարող են խնդիրներ ստեղծել որդու համար, բայց  հայրն անհանգստությունից առաջինն է զանգել որդու հեռախոսահամարին․Արմանի մոտ չէր հեռախոսը, ընկերն է պատասխանել զանգին։ Հետո Արմանն է զանգել և ասել, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, իրենք էլ ապահով վայրում են։

‹‹Ասաց՝ հա˜, գիտեք արդեն։ Որովհետև ինքն ամեն ինչ թաքցրել է։ Ոչինչ չի պատմել պատերազմի մասին։ Ինչ էլ որ գիտենք, պատերազմից հետո նրա ծառայակից ընկերներից ենք իմացել։ Խնդրեցի օրվա մեջ գոնե մեկ անգամ զանգել։ Ինքն էլ ասել է, որ հանկարծ չփորձենք զանգել, ինքը կզանգի››,-ասում է մայրը։

Տարբեր հեռախոսահամարներով է զանգել՝ հարմար պահին, ում հեռախոսի մարտկոցում լիցքավորում լիներ։ Մայրն էլ միշտ սրտատրոփ սպասել է որդու զանգին։

‹‹Միակ ցավոտ նախադասությունը որ ասաց այդ մեկ ամսվա ընթացքում, դա այն էր՝ ինչ են ասում, պապ, չի վերջանո˚ւմ››,-ասում է մայրը։

Տղաները սկզբում Ակնայում են եղել։ Առաջնագիծ հաց էին հասցնում։ Արմանը խնդրել է հրամանատարին թույլ տալ մասնակցելու Ջրականի մարտերին, բայց հրամանատարը բարկացել է և ասել՝ ոչ մի բանի չխառնվի և գնա տեղը նստի։ Արմանն այդ օրն անտրամադիր ու վիրավորված էր։

‹‹Ասում են՝ վերջին պահածոն են ուզել ուտել։ Երբ բացել են այն, պայթյունից հողը լցվել է դրա մեջ։ Չեն էլ հասցրել ուտել։ Հետո սկսել են ծիծաղել։ Արմանն էլ վարակիչ ծիծաղ ուներ։ Ասել են՝ մի ուտելու բան ունեին, այն էլ հարամեցին։ Երբ լրջացել են, հասկացել են, որ երկու քայլ մոտիկ լինելու դեպքում պայթյունից իրենք էլ կվնասվեին››,-ասում է մայրը։

Արմանը վերջին մարտը մղել է Սղնախում։ Մոր խոսքով՝ ինը զոհերից միայն նա  էր ժամկետային զինծառայող։ Տղաներին հոկտեմբերի 25-ին Սղնախի տարբեր դիրքեր են տարել։ Ավետարանոցն արդեն թշնամու հսկողության տակ էր անցել, և տղաները չգիտեին, որ թշնամին մոտենում է Սղնախին։ Երկու անգամ կապ են հաստատել հրամանատարության հետ, ասել, որ որ թիկունքից կրակում են։ Իրենց էլ ասել են՝ դուք էլ կրակեք։ Հարձակումը հենց թիկունքից է եղել։ Կամավորականներից տղաներին օգնության հասնելիս մահացու վիրավորում է ստացել։ Տղաներից չորսը երեք տարի ծառայության պայմանով էին զորակոչվել։ Արդեն հաջորդ տարվա հունվարին պետք է զորացրվեին։ Նրանցից մեկը պատմել է, որ Արմանը շատ ուշադիր էր․ ստվերն առաջինն էր նկատում, շշուկն առաջին էր լսում, սաստում էր մյուսներին, որ զգույշ և ուշադիր լինեն։

‹‹Երբ զանգում էի, պատերազմի աղմուկն էի լսում, որ մինչև այսօր ականջներումս է։ Իմ հարցերից բարկանում էր Արմանը, դրա համար չեմ հարցրել՝ որտեղ է։ Ոչ մի բան այդպես էլ չի ասել››,-ասում է մայրը։

Արմանն այդ օրն ընկերոջը կապ է տվել և հորդորել զգույշ լինել, ասել է՝ ‹‹խաղալիքը›› ձեռքում պահի, աչքին շատ են երևում։ Նկատել է թշնամու առաջխաղացումը։ Հետո իրար հաջողություն են մաղթել։

Արմանի վերջին զանգը եղել է հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19։00-ին։ Հաջորդ օրն անմահացել է հերոսը։ Ծնողները մինչև այսօր չգիտեն՝ ինչից է զոհվել որդին, որովհետև նրա մարմինը գտել են հինգ ամիս անց՝ Արցախի ԱԻՆ-ի վերջին որոնողական արդյունքում։

Արմանի ծառայակից և մարտական ընկերը՝ Վազգենը, մեզ հետ զրույցում պատմում է, որ պատերազմի առաջին օրը զորամասում են եղել, հետո իրենց դիրքեր են բարձրացրել։ Զորամասում են իրար հետ ծանոթացել, իրար կողքի են քնել։ Միասին են եղել Սղնախում։ Դեպքի հետ կապված միայն մի բան է ասում՝ իրենց ոչ ոք չի պարտադրել, իրենց կամքով են գնացել Սղնախը պաշտպանելու։

‹‹Անունները գրելիս մենք երրորդ գծում էինք՝ արագ արձագանքման դասակի պես մի բան։ Եթե ինչ-որ մի տեղ Ասկերանի շրջանում իրավիճակը վատանար, մենք պետք է գնայինք այնտեղ››,-ասում է Վազգենը։

Սկզբում մի քանի տարվա զինծառայողների անուններն են գրել, հինգ րոպե անց ասել են, որ նորակոչիկներից էլ պետք է գնան, որովհետև զորքը չի համալրվում։ Նստել են նորակոչիկներով մտածել։ Դասակի հրամանատարը հարցրել է՝ ո˚վ է ուզում գնալ, բոլորը գիտակից տղաներ են։ Հետո բոլորը լռել են։ Մի քանի հոգի ասել են, որ պատրաստ չեն գնալ, չեն կարող։ Այդ ամենը լսելով՝ Վազգենն ու Արմանը միաժամանակ ասել են, որ իրենք կգնան։ Հետո իրար են նայել ու ժպտացել։ Հենց այդ գիշեր մեկնել են Սղնախ։ Տարբեր ջոկատներում են եղել։ Վազգենը ձախ թևում էր, Արմանը՝ 200 մետր հեռավորության վրա՝ աջ թևում։ Արմանի զոհվելու մասին ընկերն իմացել է պատերազմից հետո։ Ինքն էլ չի հասկանում՝ Սղնախն ինչպես է հայտնվել թշնամու վերահսկողության տակ։

‹‹Պատերազմից հետո իջել եմ զորամաս։ Առաջինը, որտեղ որ գնացել եմ, միանգամից մտել եմ մեր զորանոց, գնացել եմ կանգնել մեր սենյակում, այն մահճակալների մոտ, որտեղ մենք քնել ենք։ Բայց երկուսն էլ դատարկ էին՝ ինքը ֆիզիկապես, ես՝ հոգեպես››,-հուզված ավարտում է Վազգենը։

Արմանը  Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում էր սովորում։ Որոշել էր ճանապարհաշինարար դառնալ։ Քանի որ մեկ տարի վաղ էր դպրոց գնացել, հասցրեց ուսանողական նստարանին նստել և մեկ տարի ուսանել համալսարանում։ Առաջին կուրսն ավարտել էր։ Լավ էր սովորում։ Հարգված ու գնահատված էր դասախոսների կողմից։ Չհասցրեց իր երազանքն իրագործել։

Արման Ղուլյանը հուղարկավորված է Օձունի գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ‹‹Արիություն›› մեդալով։

 

Հասմիկ Հակոբյան

 

Արման Ղուլյան 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի Հասմիկ Հակոբյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին