f

Անկախ

Մենք հանդուրժող չենք մեկս մյուսի նկատմամբ, այնքան էլ զգայուն չենք․ ՄԻՊ ելույթը


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանում «Երիտասարդներն ընդդեմ բռնության․ պայքարի 16-օրյակ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 24-ին տեղի ունեցած «Ես կին եմ» բեմադրությանը և հանդես եկել բացման խոսքով: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Ողջունելով ներկաներին՝ Պաշտպանն ընդգծել է հանդուրժող և համերաշխ միջավայր ունենալու կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ ունենալու և բռնության կանխարգելման տեսանկյունից: 

«Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ առանց հանդուրժող և համերաշխ միջավայրի։ Իսկ հանդուրժող և համերաշխ միջավայրը պարզապես հռչակագրային գաղափար չէ, դրա առկայությունը կամ բացակայությունը մեզանից յուրաքանչյուրն ամեն օր իր վրա է զգում։ Ցավով եմ արձանագրում, որ այսօր բացակայում է այն միջավայրը, որը կնպաստեր թե պատշաճ հասարակական հարաբերությունների, թե նաև մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի առկայությանը։

Պատճառները տարբեր են՝ մենք հանդուրժող չենք մեկս մյուսի նկատմամբ, այնքան էլ զգայուն չենք դիմացինի առանձնահատկությունների նկատմամբ: Այս ամենը հանգեցնում է խտրական միջավայրի ձևավորման, ինչը բավականին վտանգավոր է: Արդյունքում, անհանդուրժողականությունն ի վերջո ծնում է բռնություն՝ կլինի ֆիզիկական, թե հոգեբանական ճնշման տեսքով»,- նշել է Անահիտ Մանասյանը:

Այս համատեքստում Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հանդուրժող միջավայր պետք է ձևավորել համատեղ ուժերով. միայն այդ դեպքում է  հնարավոր ունենալ բռնությունից զերծ հասարակություն:

Պաշտպանը նաև անդրադարձել է Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրներին և ընդգծել, որ խնդիրները հասցեագրում է տարբեր կառուցակարգերի միջոցով, այդ թվում` բողոքների քննարկման և օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու, կրթական համակարգի դերակատարների հետ երկխոսություն վարելու միջոցով:

«Ես կին եմ» բեմադրությունը հիմնված է իրական դեպքերի վրա, ներկայացնում է ընտանեկան բռնության մի քանի պատմություն, երբ կանայք կանգնել են դատարանի առջև որպես մեղադրյալ, մինչդեռ պետք է լինեին տուժողի դերում:

Ներկայացմանը հաջորդել է քննարկում, որի շրջանակներում Անահիտ Մանասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը և հոգեբան Խաչատուր Գասպարյանը կիսվել են բեմադրության խորհրդի վերաբերյալ իրենց կարծիքով և պատասխանել հանդիսատեսների հարցերին: Որպես մոդերատոր հանդես է եկել «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Երիտասարդներն ընդդեմ բռնության․ պայքարի 16-օրյակ» ծրագիրն իրականացնում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն։

Հայաստան ՀՀ ՄԻՊ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին