f

Անկախ

Արցախի շուրջ ստեղծված իրադրության պայմաններում, առանց հստակ քաղաքական գնահատականների, անհնար է առաջ շարժվել. պատգամավոր


Արցախի շուրջ ստեղծված իրադրության պայմաններում, առանց հստակ քաղաքական գնահատականների, անհնար է առաջ շարժվել, իսկ մնացածը կամ իմիտացիայի է կամ պատասխանատվությունից փախուստի դիմելու անհաջող փորձ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայից ու Երկրորդ հայկական Հանրապետության ողբերգական անկումից հետո «օդում մնացած» հարցերը չափազանց շատ են:

Մինչ հայաստանյան քաղաքական դաշտի որոշ ուժեր, նախաձեռնություններ, գործիչներ խոսում ու իրենց պայքարը լավ թե վատ ուղղում են Արցախի թեման օրակարգում ակտիվ պահելու ուղղությամբ, արցախյան տարբեր ուժեր, գործիչներ, կարծես, անընդհատ արդարանալու պրոցեսի մեջ են, որտեղ պատահի հայտարարում են, թե իրենք Հայաստանի իշխանության դեմ ուղղված գործընթացներին կամ ընդդիմության պրոցեսներին չեն խառնվելու/միանալու:

Եթե որևէ մեկը կարծում է, թե հանուն Արցախի պայքարը Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Բակո Սահակյանի կամ Արկադի Ղուկասյանի մենաշնորհն է` չարաչար սխալվում է:

Չեք միանում ընդդիմությանը կամ այս կամ այն նախաձեռնությանը, ապա ծավալեք ձեր առանձին կամ նախընտրած միավորների հետ համընդհանուր պայքար:

Բայց այստեղ թացն ու չորը տարբերելու համար կա հստակ սկզբունք` քաղաքական գնահատական Արցախում տեղի ունեցածին ու դրա գլխավոր պատասխանատուներին:

Ով այստեղ խուսափում է Հայաստանի իշխանությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին տեղի ունեցածի պատասխանատու հայտարարելուց, ուրեմն կամ չի տարբերվում սրանց իշխանությունից կամ սեփական կաշվի փրկությունը գերակա է համարում Արցախից ու հայկական պետականությունից:

Մեր շատ ընկերներ իշխանական ռեպրեսիաների են ենթարկվել ու ենթարկվում այս իշխանությունների դեմ երկար տարիներ ծավալած պայքարի, այդ թվում` Արցախի պաշտպանության դիրքերից հանդես գալու համար:

Մեր ընկերը` Արմեն Աշոտյանը հիմա էլ նստած է, գեներալ Խաչատուրովն իր սկզբունքային մոտեցման «պատճառով» էլի նստած է:

Նարեկ Մալյանը վաղուց «նշանառության» տակ է, դեռ չեմ խոսում մեծ թվով անձանց մասին, որոնց անունը թեև քիչ է շրջանառվում, սակայն նրանք էլ քաղաքական հետապնդումների են ենթարկված:

Այնպես որ, Արցախի շուրջ ստեղծված իրադրության պայմաններում, առանց հստակ քաղաքական գնահատականների, անհնար է առաջ շարժվել, իսկ մնացածը կամ իմիտացիայի է կամ պատասխանատվությունից փախուստի դիմելու անհաջող փորձ»,- գրել է նա:

Տիգրան Աբրահամյան ՖԲ Գրառում արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին