2023թ. Երևանում հիմնանորոգված ու հարմարավետ պայմաններով շահագործման կհանձնվի ընդհանուր առմամբ 23 մանկապարտեզ: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նախագծերով, ի դեպ, որոշ մանկապարտեզներում հնարավորություն է ստեղծվում զգալիորեն ավելացնել գործող խմբերի թիվը: