f

Անկախ

ՀՀ վարչական դատարանը «Գլոբալ Շիփփինգ» ընկերության կողմից առաքումների ժամկետների սահմանման և կիրառման առնչությամբ արտահայտել է սկզբունքային դիրքորոշումներ


ՀՀ վարչական դատարանը «Գլոբալ Շիփփինգ» ընկերության կողմից առաքումների ժամկետների սահմանման և կիրառման առնչությամբ արտահայտել է սկզբունքային դիրքորոշումներ

 

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/0056/05/23 վարչական գործով 2023 թվականի նոյեմբերի 8-ի վճռով, գնահատելով  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 8-ի ««Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 429‑Ա  որոշման իրավաչափությունը, առաքումների ժամկետների սահմանման և կիրառման առնչությամբ ձևավորել է հետևյալ կարևոր մոտեցումները.

· Առաքումների ժամկետներ սահմանելիս «≈» նշանի օգտագործումը տպավորություն է ստեղծում, որ «մոտավոր» տերմինը վերաբերում է առաքումների նշված ժամկետների միջև ընկած միջակայքին, ուստի առաքումների առավելագույն ժամկետը որևէ պարագայում չի կարող գերազանցել նշված միջակայքի առավելագույն թիվը

·Տնտեսավարող սուբյեկտի կայքէջում հրապարակված «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» հատվածում «ընկերությունը ուշացումների համար պատասխանատվություն չի կրում» նշագրումը չի կարող հիմք հանդիսանալ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվությունից խուսափելու համար

·Տնտեսավարող սուբյեկտը երկարաժամկետ գործունեության ընթացքում պարբերաբար առաջացող խնդիրները (խոսքը չի գնում բացառիկ դեպքերի մասին) պարտավոր է հաշվի առնել առաքումների ժամկետային քաղաքականությունը որոշելիս.

· Առաքումներ իրականացնող սուբյեկտի գործունեության երաշխիքը հենց անորոշ թվով անձանց մոտ հետաքրքրություն առաջացնելն է (վերջիններիս եկամուտը կապված է հաճախորդների քանակից), իսկ հետաքրքրությունը կարող է առաջանալ հենց ցանկալի ապրանքի «գայթակղիչ» ժամկետներում առաքումը կազմակերպելու միջոցով, հետևաբար ծառայությունների մատուցման հարթակում՝ կայքում և բջջային հավելվածում ծառայությունների վերաբերյալ տեղեկությունը հանդիսանում է գովազդ

·Տնտեսավարող սուբյեկտի կողմից առաքումների համար որոշակի միջակայքով ժամկետի սահմանման դեպքում առաքումները գործնականում սահմանված առավելագույն ժամկետի ուշացումով իրականացնելը հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցություն է։

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը հիշատակված որոշմամբ ««Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 2-ը ընկած ժամանակահատվածում ՌԴ-ից ՀՀ վերգետնյա առաքումների ժամկետի առնչությամբ կատարված հրապարակումների շրջանակում տեղեկությունը թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման) հնարավորության առաջացման ձևով ներկայացնելը, առաքումների իրական ժամկետի վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չտալը, ինչպես նաև օրենքին հակասող գովազդ իրականացնելը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և նշանակել է տուգանք շուրջ 3 000 000 դրամի չափով։

 

 

Գլոբալ Շիփփինգ Վարչական դատարան Մրցակցության պաշտպանության հանձնաժողով Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին